Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զենքն ու փամփուշտը չեն փոխարինելու պարենին, նաև՝ հակառակը

14/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վերջին օրերին մի քանի տեղ տեսա այս միտքը. «Եթե վստահ եք, որ սով է լինելու, ալյուրի ու ձեթի փոխարեն փամփուշտ գնեք, քանի որ ով զենք ունի, կունենա նաև ալյուր ու ձեթ»,- հանրության շրջանում տարածված «զե՞նք, թե պարեն» տարակարծություններին է անդրադարձել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

Այս սրամիտ աֆորիզմը նոր չէ… Առաջին անգամ մոտ 20 տարի առաջ եմ հանդիպել, կարծեմ զենքի սիրահարների ամերիկյան մի mailing list-ում, որպես կատակ։

Ինչևէ, եկեք քննարկենք, թե ինչ է այս սրամիտ պնդումը նշանակում մեր իրավիճակում…

Նախ՝ շեշտեմ. ես ինքս միշտ եղել եմ քաղաքացիների զենք ունենալու և զենքի մշակույթի զարգացման հետևողական կողմնակից։ Շվեյցարական մոդել, տարածքային ինքնապաշտպանություն ևն, ես այս թեմաներով 2000-ականներից եմ զբաղվում։

Սկսենք…

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ. Եթե ասում եք․ «Ոչ թե պարեն գնեք, այլ զենք / փամփուշտներ», ենթադրվում է, որ պարենի սուր պակասի պայմաններում զենքով եք հայթայթելու այդ պարենը։

Հարգելի ընկերնե՛ր, խնդրում եմ, մի պահ պատկերացրեք ձեզ, թե ինչպես եք զենքով սնունդ խլում ձեր հարևանից կամ թեկուզ անծանոթ մարդուց։ Ուղղակի զգացեք ձեզ այդպիսի իրավիճակում։ Անկախ ձեր՝ զենք ունենալ-չունենալուց, արդյոք ավելի ռացիոնալ չի ձեր պաշարը ունենաք, որպեսզի հետո ստիպված չլինեք վայրենանալու։

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ

Անպատրաստ մարդու ձեռքին զենքն առաջին հերթին իր համար է վտանգավոր և իր շրջապատի համար, այլ ոչ թե իր հակառակորդի։

Զենքին տիրապետելը 2–3 անգամ հրաձգարանում կրակելով չէ, նույնիսկ 2–3-շաբաթանոց դասընթացներով չէ։ Զենքին տիրապետելը պահանջում է մշտական մարզումներ, այդ թվում մարտականին մոտ պայմաններում։ Զենքին տիրապետելը մշակույթ է։

Ավելին՝ զենքն արդյունավետ օգտագործելը ենթադրում է այդ զենքն օգտագործելու վճռականություն։ Այո-այո, սա այն պահն է, երբ կռիվ-կինոն վերջանում է, և սկսվում է իրական կյանքը, որում ճակատագրական որոշումներ է պետք կայացնել, ընդ որում շատ արագ։ Ես ինքս իրավիճակում եմ եղել, երբ մի դալբա… անհեռատես ու ոչ վճռական մարդ փողոցային տուրուդմփոցի եկավ ավտոմատով, գլուխներիս վրայով ամբողջ մագազինը օդ դատարկեց, իսկ հետո շան ծեծ կերավ։

Եթե դուք մերձամարտի ու փողոցային կռիվների հարուստ փորձ չունեք, ապա դանակով զինված մարդը ձեզ շարքից կհանի ավելի արագ, քան դուք հասկանաք, որ ձեր դիմացի «բոմժը» վտանգ է ներկայացնում։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ

Որ պահին իշխանությունները համակարգային վտանգ զգացին (իսկ ամենայն հավանականությամբ նրանք այդ վտանգը զգալու են շատ ավելի վաղ, քան դուք, որովհետև սովորաբար ունեն ավելի շատ ինֆորմացիա և իրենց պատկերն ավելի ամբողջական է), նախօրոք հավաքելու են ձեր այդքան սիրված, փայփայված զենքերը։

Դա կանեն այնքան արագ, որ չեք հասցնի նույնիսկ մտածել, թե ինչ անել, как жить дальше… Պատկերացնում եք, դուք այդքան ձեր զենքը սիրում եք, նույնիսկ անուն եք տալիս իրեն, իսկ թաղայինն առանց զգուշացնելու, 2–3 զինված կարմիրբերետավորի ուղեկցությամբ գալիս է ու տանում այն… «Ներող, ցավդ տանեմ, վերևից հրաման է»։

* * *

Ամփոփեմ… Մեր անկայուն ու պայթյունավտանգ տարածաշրջանում զենք ունենալն ու դրան տիրապետելը կարող է շատ օգտակար լինել և որոշ իրավիճակներում ձեր ու ձեր մերձավորների կյանքը փրկել։

Դա փաստ է։

Բայց զենքը թեթևսոլիկություն չի ներում։

Զենքը չի ներում անպատրաստությունը։

Զենքն ու փամփուշտը ցանկացած դեպքում չեն փոխարինելու պարենը։ Պարենն էլ, իհարկե, չի փոխարինելու զենքը։ Դրանք անվտանգության տարբեր տարրեր են։

Ընդհանրապես բարդ խնդիրները պահանջում են բարդ, բազմատարր լուծումներ։

Առանձին-առանձին այդ տարրերը ամբողջական խնդիրը (մեծ հաշվով՝ անվտանգության խնդիրը) չեն լուծում։ Բայց բոլորը տարրերը միասին խնդրի լուծմանը մոտեցնում են։

Տրամաբանական է, որ եթե քաղաքացին իր պետությունում իրեն անվտանգ չի զգում, ապա փորձում է անվտանգության խնդիրն ինքնուրույն լուծել։ Բայց այդ խնդիրը չի լուծվելու միայն հրացան ու փամփուշտ գնելով կամ միայն գրեչկա ու ձեթ գնելով, կամ միայն ջրի բաք դնելով…

Մեծ հաշվով, հայ ազգի անվտանգության խնդիրը քիչ թե շատ լիարժեքորեն կարող է լուծվել ՄԻԱՅՆ ուժեղ ազգային պետություն կառուցելով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չավուշօղլուն Անթալիայում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ ԱԳՆ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

 Իրանը գիտի, թե ինչպես արձագանքել սպառնալիքներին և պաշտպանել իր շահերը. Արաղչի. IRNA

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանը չի խնդրել երկարաձգել հրադադարը. ԻՀՊԿ

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփը երկարաձգեց Իրանի հետ պատերազի հրադադարը, որը Թեհրանը որակեց խորամանկ քայլ

22/04/2026
Նորություններ

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները մինչև 40%-ով նվազեցնելու են

22/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ ԱԳՆ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական