Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Երևանում վերացնում ենք ծառերի ստվերային ծածկը՝ սկիզբ դնելով ջերմային սթրեսի՝ ջրազրկման, արյան մածուցիկության ավելացման, ինսուլտների և ինֆարկտների թվաքանակի աճի. Քրիստինա Վարդանյան

31/07/2024
- Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում ծառերի փոխարինման ծրագրի ողջ ընթացքում բարձրաձայնվել է՝ հանրային առողջության տեսանկյունից այդ ծրագիրը հնարավոր և նպատակահարմար չէ իրականացնել, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

«2020-21 թթ. մենք գրեթե որևէ ծառ չենք հատել, իսկ ծառերի փոխարինման մասին  սկսել ենք խոսել Մաշտոցի պուրակում, երբ հատել ենք 5 մահացած և մահամերձ թեղի։ Այսօրվա տնօրենը մեզ դասեր էր տալիս, թե ծառերը պետք է առողջացնել, բուժել, այլ ոչ թե հատել։ Անհասկանալի է՝ իր վերադարձից հետո հանկարծ պարզվեց, որ փողոցների երկայնքով բոլոր ծառերը պետք է կտրվեն։

Հարավային քաղաքներում այս մեթոդաբանությունն ինչո՞վ է հղի. մենք վերացնում ենք ստվերային ծածկը և բերում ենք նրան, որ կարծր մակերեսները՝ ասֆալտը, բետոնը, շենքերի ֆասադները գերտաքանում են, և առաջանում են ջերմային կղզիներ։ Փողոցների ծառերն ու կանաչապատումը հենց այնպես չեն. սրանք քաղաքի էկոլոգիական կմախքի մեջ ունեն կարևորագույն դեր. դրանք հանդիսանում են օդափոխության միջանցքներ։ Դրանք հատելով՝ մենք փաստացի փողոցները մոտակա տարիներին թողնում ենք առանց այդ ֆունկցիայի, թողնում ենք եռացող փողոցներ, ուլտամանուշակագույն ճառագայքների հետևանքով բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկ»,- նշեց Քրիստինա Վարդանյանը։

Ըստ բանախոսի՝ հարավային քաղաքներում կանաչապատման հիմնական դերը ջերմային սթրեսի դեմ պայքարն է։ Իսկ ջերմային սթրեսի հետևանքներից են ջրազրկումը, արյան մածուցիկության ավելացումը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի ծանրաբեռնումը, ինսուլտների և ինֆարկտների դեպքերի ավելացումը։

«Ես բազմիցս ասել եմ, որ կանաչապատումն առողջության մասին է, թե ինչ է պետք տնկել և ինչ նպատակներով։ Գեղազարդ ծառերը պետք է տնկվեն այգեպուրակային տարածքներում, ինչպես արվում էր ԽՍՀՄ տարիներին, իսկ փողոցներում պետք է տնկել լայնասաղարթ, բարձրաբուն ծառեր, ինչը ևս արվել էր խորհրդային տարիներին։

Այժմ ուղղակի ապշեցուցիչ է, որ Ագրարային համալսարանի դոցենտներն արտոնում են ծառերի սխալ փոխարինումը, և այնպիսի ծառատեսակ, ինչպիսին Ղրիմին բնորոշ ալբիցիան է, ընտրվել է Ալեք Մանուկյան փողոցի համար՝ որպես հիմնական ծառատեսակ։ Ծառը տալիս է թափանցիկ ստվեր, այսինքն՝ չի իջեցնում ջերմաստիճանը, ցրտի նկատմամբ շատ անկայուն է»,- նշեց Քրիստինա Վարդանյանը՝ հավելելով, որ -20 ջերմաստիճանի պայմաններում մի ամբողջ փողոցի ծառեր կարող են ուղղակի անդարձ վնասվել, մինչդեռ մենք իրավունք չունենք մայրաքաղաքի փողոցները փորձադաշտ դարձնել։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը միաժամանակ ընդգծեց՝ Երևանում ծառերի փոխարինման ողջ ընթացքում ինքը քաղաքապետին խնդրել է ծրագրի գիտական հիմքերը, ինչին ի պատասխան՝ միշտ նշվել է, որ գիտաժողովներ են կազմակերպվել, գիտնականների հետ են խորհրդակցել։
«Բայց ոչ մի գիտնականի կարծիք պետության համար չի կարող ծառայել որպես ելակետային որոշում. որոշում կայացնելու համար կա ինստիտուցիոնալ մոտեցում, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը դիմում է Առողջապահության ազգային ինստիտուտին, Բուսաբանության ինստիտուտին»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերին, որտեղ անհայտ անձն ինչ-որ հեղուկ է լցնում ծառերի տակ՝ Քրիստինա Վարդանյանը նկատեց՝ ծառերը ժավելի սպիրտով չորացնելու վարկածը քաղաքապետարանը նախկինում ևս շրջանառել է, սակայն անհայտ է՝ հանցագործին ի վերջո բռնեցի՞ն, պատժեցի՞ն, թե ոչ։

«Այժմ դիմել ենք դատարան, որովհետև ծրագիրը չի անցել այն գործընթացները, որոնցով պետք է անցած լիներ։ Դատարանի որոշմամբ ունենք արգելք, որը վերաբերվում է ծառերի փոխարինման ծրագրին։

Ինչ վերաբերում է սակուրաներին, ապա եթե Երևանում դրանք տնկվեին այգեպուրակային տարածքներում՝ փշատերև ծառերի հետ մեկտեղ, շատ լավ կլիներ, իսկ ահա Մոսկովյան փողոցում դրանք ոչ մի կերպ չեն նայվում։ Ալեք Մանուկյան փողոցում էլ ալբիցիաներն են սխալ տնկվել. ծառն աճելու է դեպի փողոցի երթևեկելի մասը և ստիպված են լինելու անընդհատ ճյուղերը կտրել. այդ ծառը չի բարձրանում, այլ լայնանում է։ Այն զուտ դեկորատիվ ծառատեսակ է, չունի սանիտարական որակներ»,-ասաց ավագանու անդամը։

Քրիստինա Վարդանյանը տեղեկացրեց, որ դեռ 2020 թվականից իրենք մեծածավալ ծառատնկման աշխատանքներ են իրականացրել Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում։

Մասնավորապես 4,5 հա տարածքի վրա Եռաբլուրում տնկվել են ամենատարբեր ծառատեսակներ՝ ստեղծելով անտառային գոտի և ստվերային ծածկ։ Ծիծեռնակաբերդում ևս հսկայածավալ աշխատանքներ են տարվել, որոնք որոշակի պահի քաղաքային գործող իշխանությունները վերագրել են իրենք։ Բանախոսը հորդորեց առավել ազնիվ գտնվել և չխեղաթյուրել փաստերը՝ իրենց կատարած մեծածավալ աշխատանքները վերագրելու Երևանի գործող իշխանություններին։

Ամփոփելով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալն անդրադարձավ նաև իշխանությունների՝ հանրապետության տարածքում 5 միլիոն ծառ տնկելու խոստմանը։

«Կարծում եմ՝ ծրագրի պատասխանատուներն ազնիվ չեն եղել և վարչապետին գրագետ չեն ներկայացրել, թե տնկարանային ինչ հզորություններ են պետք 5 միլիոն ծառ տնկելու համար։ Այս ամնեը, կարծում եմ, գիտելիքի սակավության պատճառով էր»,- ամփոփեց Քրիստինա Վարդանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի Իսլամական խորհրդարանի քրիստոնյա պատգամավորները դատապարտել են Փարիզի Օլիմպիական խաղերում քրիստոնեական սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունքը

Հաջորդ գրառումը

Ռուսական կողմը «Զվարթնոց» անցակետի պահպանությունը հանձնել է հայկական կողմին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

16/04/2026
Միջազգային

Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է. Current time

16/04/2026
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսական կողմը «Զվարթնոց» անցակետի պահպանությունը հանձնել է հայկական կողմին

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական