Երևանում ավտոմեքենաների կայանման «Կարմիր գծերի» գույնը կփոխվի, ավտոկայանատեղիների վճարի չափերն էլ կվերանայվեն: Այս նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, առաջիկայում կներկայացվի ԱԺ։
Նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համարմի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար
մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:
Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում`ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։