Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐՈՒԽԱՆ – 150

20/08/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան, 1870-1915 թթ.)

«Եղբայրութիւն հայերուն ու թուրքերուն մէջ, ի˜նչ իտէալ, որուն բազկատարած ու հոգեւին վազեցինք մէկ տարիէ ի վեր ու մեր այդ վազքին մէջ բազուկներնիս կտրտուեցան յանկարծ ու ինկանք երեսն ի վար: Ատիկա պատահելու չէ´ այլ եւս. իտէալի մը սիրոյն զոհուիլ, բայց ո´չ ջնջուիլ: Սպանդանոցներու մէ՞ջ պիտի փնտռէինք իտէալներու իրագործումը, երբոր ուրիշների բռունցք կը ցուցնեն այդ իտէալներուն»:

Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան

Պոլսահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հայ գրականության ականավոր դեմքերից մեկը՝ Երուխանը, աբդուլհամիդյան բռնապետության տարիներին ստիպված էր թողնել հայրենի քաղաքը, իսկ հետագայում վերադառնալ՝ շատերի նման խաբվելով երիտթուրքական «Ազատության ու Հավասարության» խոստումներին, որի համար հատուցեց իր սեփական կյանքով:

Երուխանը (Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան) ծնվել է 1870 թ. հուլիսին Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում՝ արհեստավորի ընտանիքում:

1886 թ. ավարտել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանը, ապա՝ ընդունվել Ղալաթիայի Կեդրոնական վարժարան, որտեղ վարժարանի տնօրենն էր Մինաս Չերազը, իսկ դասընկերը՝ Արշակ Չոպանյանը:

Սրմաքեշխանլյանն իր գրական առաջին փորձերը սկսում է 19-20 տարեկան հասակում՝ գրելով պատմվածքներ և քրոնիկներ։

1890 թ.-ից աշխատել է «Արևելք»-ի խմբագրությունում, որը դարձել է գրական արդյունավետ դպրոց սկսնակ հեղինակի համար: Խմբագրությունում 4-5 ամիս աշխատելուց հետո «Արևելքի»-ի մայիսի 29-ի համարում տպագրվում է Սրմաքեշխանլյանի «Պապուկը» նորավեպը, որն անմիջապես ճանաչում է բերում հեղինակին: Արփիար Արփիարյանն այդ նովելը կարդալուց հետո ասել է. «Բայց ատիկա պարզապես սքանչելի էր, իրա՞վ դուն գրած ես: Բայց դուն գրող մը կըլլաս»:

1896 թ. աշնանն Երուխանը տեղափոխվում է Բուլղարիա՝ հաստատվելով Վառնայում:

1897 թ. մինչև 1899 թ. կեսերը Վառնայից թղթակցում է Կ. Պոլսում հրատարակվող «Բյուզանդիոն» օրաթերթին՝ պոլսահայ ընթերցողներին ներկայացնելով Վառնայի հայ գաղթականների կյանքի ծանր դրվագները։ Վառնայից նամակագրական սերտ կապ է պահպանում Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանի հետ։ Բացի այդ, աշխատակցում է նաև «Անահիտ» հանդեսին, որի էջերում էլ առաջին անգամ հանդես է գալիս Երուխան անունով։ 1898 թ. մարտին հիմնում է նաև «Շարժում» թերթը:

1898 թ. մարտի 23-ին Արշակ Չոպանյանին գրած նամակում Սրմաքեշխանլյանը, պարզաբանելով իր հիմնած թերթի նպատակն ու ուղղությունը, գրում է. «Ամեն պարագայի մեջ կրնաք ապահով ըլալ, թե քո ու ինծի հետ գտնվող անձերու միակ նպատակակետն է կրքի, կուսակցության անվերջ ու անհարկի պայքարներէն զերծ, մասամբ քաղաքական, մասամբ գրական թերթ մը հրապարակ հանել»: Սակայն նրան չի հաջողվում տևական կերպով պահպանել թերթի իր ծրագրած ուղղությունը և դուրս է գալիս «Շարժումից»: Դա է վկայում իր 1899 թ. մայիսի 21-ին գրված նամակը Չոպանյանին. «Ես այն աստիճան կապ չունիմ Շարժումի հետ, որ բնավ համամիտ չեմ անոր արդի ուղղությանը և այն ափեղցփեղ դատափետումներուն, զորս կուղղե աջ և ահյակ»:

Երուխանը հավատացած էր, որ բռնության դեմ մտավորականությունը պետք է բռության կոչ անի և ոչ թե սատարի մակաբույծների ցույցերին: «Այն ազգերը միայն իրավունք ունին ապրելու, որոնք ընդիմամարտության, տոկունության և զարգացման սքանչելի հատկությունները հզորապես ի հանդես կը բերեն» ,- գրում է Երուխանը՝ նշելով, որ մարդկային առաջադիմության, ազատագրության համար մղվող կռիվն արդարացի է, վեհ ու սրբազան:

1902 թ. որոշ ժամանակ Երուխանը վարում է Ասպրիզի ազգային վարժարանի տնօրենությունը, իսկ 1902 թ. մինչև 1904 թ. սկիզբը դասավանդում է Վառնայի ազգային վարժարանում և Հայկական կրթարանում:

1904 թ. Բուլղարիայից տեղափոխվում է Եգիպտոս, շարունակում է իր գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվում մանկավարժությամբ՝ Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում։

1904-1908 թթ. նվիրվում է ուսուցչությանը՝ դասավանդելով աշխարհաբար, հայերեն, ֆրանսերեն, պատմություն և աշխարհագրություն:

Երուխանը 1908 թ. զուգահեռ վարում է նաև «Լուսաբեր»-ի խմբագրությունը:

1908 թ. Երուխանը և բազմաթիվ այլ տարագիր հայ մտավորականներ վերադառնում են Կ. Պոլիս. օգոստոսի 7-ին Երուխանը նշանակվում է «Արևելք» թերթի խմբագիր: Առաջին իսկ օրվանից նա ջանում է օգտագործել օսմանյան սահմանադրությամբ շնորհված մամուլի ազատությունը, հրապարակում «Երուխան» ստորագրությամբ բազմաթիվ հոդվածներ, որտեղ արծարծում է արևմտահայության ազգային ազատագրության ինքնորոշման և ժամանակաշրջանի համար հույժ կարևորություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ժողովուրդների բարեկամության, մարդ-անհատի իրավունքի, ազատության, բռնությունների մերժման և համերաշխ հասարակության ստեղծման մասին:

1908-1915 թթ. «Արևելք» օրաթերթում բացում է «Ազատ կարծիքներ» խոսքի բաժին, որտեղ տպագրվում են հայության կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող և վիճելի հարցեր պարունակող նամակներ ու հոդվածներ: Խմբագրական աշխատանքին զուգընթաց, Երուխանը դասավանդում է նաև Կ. Պոլսի կեդրոնական վարժարանում:

1909 թ. ընտրվում է Խասգյուղի թաղային խորհրդի անդամ, ապա Ազգային ժողովի՝ Բաբերդից ընտրված երեսփոխան: Այստեղ կրկին ակնհայտ է դառնում ժողովրդի հասարակ խավերի պաշտպանի, անկաշառ գործչի նրա իսկական էությունը, երբ ամեն գնով փորձում էր նպաստել աշխատավոր չքավոր խավերի շահերի պաշտպանությունը, իրավունքների վերականգնմանը, կրթության գործի բարելավմանը:

1911 թ. Պոլսում լույս է տեսնում Երուխանի «Կյանքի մեջ» խորագրով նորավեպերի ու պատմվածքների ժողովածուն, որը ևս մեկ անգամ հավաստում է, որ գրողը հավատարիմ շարունակողն է 80-ականների շարժման ավանդույթներին:

Երուխանը կրկին ոտք է դնում ուսուցչական ասպարեզ՝ ստանձնելով Սկյուտարի Սուրբ Խաչ Ազգային վարժարանի տնօրենությունը, որը մեծ հմտությամբ վարում է մինչև 1913 թ. կեսերը:

1913 թ. օգոստոսին Երուխանը Կ. Պոլսից հեռանալով հաստատվում է Խարբերդում՝ ստանձնելով Մեզիրեի կենտրոնական վարժարանի տեսուչի պաշտոնը:

Երուխանի ժամանումը Խարբերդ համընկնում է Համազգային մեծ տոնակատարությանը: Եփրատ քոլեջի նախաձեռնությամբ տոնվում է հայ գրերի գյուտի 1500-ամյակը, որտեղ ոգեշունչ ճառով է հանդես գալիս Երուխանը. «Մենք այսօր կրնանք հպարտանալ մեզմով, վասնզի այն չնաշխարհիկ ավանդը, զոր մեր երանելի նախնիք մեզ հանձնեցին, գիտցանք անաղարտ պահել, մեր արյան սահանքներուն մեջ վեր բեռնելու մեր թշնամիներուն ավերիչ հարձակումներուն դեմ պաշտպանել: Վասնզի ամեն սերունդե ավելի՝ մեր սերունդը տվավ իր արյան բաժինը մարդկային ահավոր հրեշության, տվայտելով, պատառ-պատառ հոշոտվելով… »

Մեզիրեի կենտրոնական վարժարանում նա ծավալում է մանկավարժական վիթխարի աշխատանք։ 1913 թ. սեպտեմբերի 30-ի նամակում նա գրում է. «Ինծի համար ուսումնասիրության հանք մըն է այս երկիրը և այս կյանքը։ Եթե ողջ մնամ, հուշատետրս լեցուն կդառնամ Պոլիս»:

Իսկ արդեն 1914 թ. հունվարի 29-ին գրած նամակում Երուխանը նշում է. «…ո՞վ գիտե մեյմրնալ ե՞րբ պիտի տեսնենք զիրար, գուցե ինչո՞ւ չէ- բնավ ալ չտեսնենք, ինչեր կրնան պատահիլ. հոս Պոլիս չէ, ամեն բան մազի վրա։ Անցյալ օր տեղվուս նախնական դատարանին դատավորը, -երևակայե, դատավորը, – հայտարարեց հայերու, որ եթե ընտրությանց չմասնակցին՝ ահռելի կերպով պիտի ջարդեն հայերը, ինչպես ըրին Ատանա։ Եվ այդ իթթիհադական սրիկան՝ դատավոր է. մնացածը գատե»։

Նա կանխազգում էր աղետը, բայց հոգու խորքում փափագում էր փրկության մի փոքրիկ հույս համատարած մռայլության, սարսափի և հուսահատության մթնոլորտում:

«Անպատմելի է հոգեկան վիճակս, ասանկ ատենը Անատոլուիի խորերը գտնվել չոլուխ-չոճուխով դյուրին բան չէ: Ողջ առողջ պիտի տեսնվի՞նք արդյոք»,- գրում է Երուխանը:

1915 թ. ապրիլին սկսվում է հայ մտավորականության ձերբակալությունը:

1915 թ. մայիսի 1-ին ձերբակալվում են Երուխանը, Պսակ Վարդապետը, Եփրատ քոլեջի ուսուցիչներ՝ Կարապետ Սողիկյանը և Նիկողոս Թենեքչյանը, Թլկատինցին և շատերը: Նրանց շղթայակապ պտտեցնում են փողոցներով, ենթարկում ամենատարբեր անարգանքների ու խոշտանգումների՝ փակ կառքով տանելով Դիարբեքիր: Մաստառ լեռան փեշերին, Դևե-Բոյնի ձորում կացնով ու մանգաղով գազանաբար գլխատում են նրանց: Երուխանը համալրեց անշիրիմ նահատակ հայ մտավորականների շարքը:

Երիտթուրքական կառավարությունը, ծրագրելով և իրագործելով Հայոց ցեղասպանությունը, որպես առաջնային փուլ, ոչնչացրեց մտավորականությանը՝ կոտրելով հայ ժողովրդի դիմակայելու ոգին և հավատը, դրանով դյուրացնելով ցեղասպանության իրագործման հնարավորությունը:

Քրիստինե Նաջարյան

Կրթական ծրագրերի բաժնի վարիչ

Գրականության ցանկ

1. Երուխան (Երուանդ Սրմաքէշխանլեան), Երկեր, Երևան, 1980:
2. «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996:
3. Հայկազ Հակոբջանյան, Երուխան, Կյանքը և գործը, Գյումրի, 2003:
4. «Ծիածան» Բեյրութ, 1941, N 3, հունիս-հուլիս:
5. Երուանդ Սրմաքէշխանլեան (Երուխան), Փոքր Ասիոյ Մէջէն, Նորավէպեր-Յոդուածներ, Իսթանպուլ, 2015:

Աղբյուրը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոմայի մեջ գտնվող Նավալնիին նախնական ախտորոշում տրվեց

Հաջորդ գրառումը

Իշխանությունների հետ «համերաշխության շղթաներ» հայտնվեցին Մինսկում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025
Նորություններ

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025
Նորություններ

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունների հետ «համերաշխության շղթաներ» հայտնվեցին Մինսկում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական