Երեկ երեկոյան Բայկալ լճի մերձակայքում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը զգացվել է ամբողջ Բուրյաթիայի տարածքում, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։
Երկրաշարժի արդյունքում ոչ ոք չի զոհվել, փլուզումներ չկան:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իրկուտսկի շրջանի 367 բնակավայրերի տարածքում։ Դրանցից մեկում հոսանքազրկում է տեղի ունեցել, հայտնում են ԱԻՆ տարածաշրջանային շտաբից: