Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում…». Քոչարյան

30/07/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք ունենք սահման 4 երկրի հետ, երկուսը փակ են: Իրանի հետ ունենք մեկ անցակետ, Վրաստանն է մյուս երկիրը, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա: Որտեղի՞ց հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սա մի վիճակ է, որ սահմանների փակ լինելը, մասնակի շրջափակման հանգամանքը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, մեկ տեղ մենք կարող էինք շահել՝ համաճարակի պայմաններում երկիրը փակել ու խուսափել այս վիճակից: Էդ էլ չստացվեց: Այն միակ դեպքը, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար՝ չաշխատեց»,- այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» եւ «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում սկսեց վերլուծել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում: Նա հիշեցրեց, որ 5 ամիս է, երկրում արտակարգ իրավիճակ է ու երբ համեմատում է թվերը այլ երկիրների հետ, որոնք ոչինչ չեն արել ընդհանրապես, օրինակ, Բելառուսը, մեզ մոտ վիճակը շատ ավելի վատ է, քան Բելառուսում. «Հիմա հարց է առաջանում՝ մեր կառավարության ձեռնարկած քայլերն ուր են մեզ բերել, ինչի՞ է մեզ մոտ վիճակն ավելի վատ, քան, այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել: Սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ, դուք ունե՞ք: Ընդամենը 500 քանի մահ Բելառուսում, շատ ավելի բարվոք է իրավիճակը, քան ՀՀ-ում»: Ըստ Քոչարյանի, առաջինը՝ իրավիճակի գնահատումն էր սխալ, նախապատրաստական աշխատանքներ չէին արել, իրար հակասող որոշումներ ընդունեցին, պաշտոնյաների կողմից իրար հակասող հայտարարություններ եղան, սխալ «մեսիջներ» ուղղեցին հանրությանը՝ դիմակ կրել, չկրել, անցքերը վիրուսի մեծ են, փոքր են. «Զավեշտալի ինչ-որ երեւույթներ, որոնք վիճակի լրջության հետ կապ չունեին: Ամենից անընդունելին իմ համար փորձն է մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ»: Քոչարյանն ասաց, որ ընդունում է, հայերը ամենակարգապահ ազգը չեն, բայց չի էլ համեմատում մեզ գերմանացիների հետ, այլ՝ հույների, վրացիների հետ. «Իրենց հետ կենցաղային մշակույթը մեր շատ մոտ է, իրենք էլ մեզ նման են՝ սիրում են քեֆեր, բարեկամություն, հարսանիքները ավելի ճոխ են անում, թաղումները շատ հեռավոր բարեկամների պետք է գնան, Վրաստանում «պանիխիդան» 3-4 օր է տեւում: Երբ որ համեմատում ես մեր թվերը Վրաստանի ու Հունաստանի թվերի հետ, ուղղակի ապշում ես: Վրաստանում 16 մահ է, եթե չեմ սխալվում, մոտ 1100 հիվանդության դեպք…Ինչի՞ ենք մենք այս վիճակում, կարո՞ղ եք բացատրել, եւ իրենց մոտ սահմանները բաց են, տուրիստների քանակը շատ ավելի մեծ է: Պատճառը մեկն է՝ ձեռնարկված քայլերը եւ կառավարման արդյունավետությունը, ուրիշ բացատրություն ուղղակի չկա»:

Քոչարյանը նեղսրտեց, թե անհարգալից վերաբերմունք կա սեփական ժողովրդի նկատմամբ. «2 ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում: Այդքան մարդ չեն տուգանել: Եվ ինչի՞ համար՝ դիմակ չկրելու համար: Բայց խոսքի տակեն գլխին՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի՛ սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնեն: Կամ, եթե սիրում ես, մի խոսա դրա մասին, ճի՛շտ կառավարի: Հիմա թող այդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի, թե ինչի է երկիրը հանձնել, կամ ինչի է վստահել այս կառավարությանը: Թող իրենք մտածեն»:

Աղբյուրը` Aravot.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրթական քաղաքականությո՞ւն, թե՞ «հեղափոխական» աճպարարություն (Yerkir.am)

Հաջորդ գրառումը

Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45կգ քաշով լոքո ձուկ են բռնել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Նորություններ

Քամին ծառեր և սյուներ է տապալել, թիթեղներ պոկել

30/05/2026
Նորություններ

Oդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

30/05/2026
Հաջորդ գրառումը

Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45կգ քաշով լոքո ձուկ են բռնել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական