Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երբ Փաշինյանը իմ գարաժին կանգնած՝ քաղաքապետ էր ուզում դառնալ, այդ պահից ասել եմ՝ այս մարդուց պետք է հեռու մնալ». Արմինե Ադիբեկյան

02/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այդ մարդկանց համար բանակը արժեք չէ, բանակի տոնը առավել ևս արժեք չէ, դա ինչ-որ անհասկանալի փողատար կառույց է, որն ինչքան շուտ վերացվի, ավելի լավ՝ ավելի շատ ինքնաթիռներ կթռչեն Ստամբուլ, Սուքիասիանի նորաստեղծ ավիաընկերությունն էլ ավելի շատ փող կաշխատի, բանակն ի՞նչ է, որ: Դրանից էլ բխում է նրանց գռեհիկ և այլանդակ վարվելակերպը Եռաբլուրում, որ կանգնած 10-15 հոգով հռհռում են: Ցեխից դուրս եկած ոհմակը հիմա մարդ է դարձել, սպիտակ մեխակներով՝ գերեզմանատանը, սեպերը քշտած՝ հռհռում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին, նա նշեց, որ ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո. «Այսինքն՝ ոչ թե 2018թ. Նիկոլ Փաշինյանը կանգնած սևուսպիտակի էր բաժանում և բոլորիս անվանում դուրսպրծուկներ, այլ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո է սկսել այդ բևեռացումը, որովհետև ընդդիմությունը սկսեց գործընթացներ ծավալել: Երկրորդ՝ այդ զեկույցում ասվում է, որ վիրավորանքի մասին օրենքը իշխանությունները ստեղծել են նրա համար, որ խուսափեն ատելության խոսքից, որը սկիզբ է առել այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին անվանեց դավաճան: Այսինքն՝ փռեմ ասֆալտին, հներ-նորեր, դուրսպրծուկներ, շնաբարո և այլն, այդ ամենը սիրո խոսք էր, հիմա, որ մենք կապիտուլյանտին անվանել ենք դավաճան, պարզվում է, որ մենք ատելության խոսք ենք տարածել, և կապիտուլյանտն ահավոր վիրավորանք է ապրում դրանից»:

Ինչ վերաբերում է զեկույցին դեմ քվեարկած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի նկատմամբ սոցցանցային գրոհին, նա հետևյալն ասաց.

«Ադրբեջանասեր, ադրբեջանապաշտ Փաշինյանի ձեռքից փող ուտող ֆեյքերը մեղադրում են Մամիջանյանին, որ նա ադրբեջանցիների հետ դեմ է քվեարկել ինչ-որ մի զեկույցի: Պարոնայք, ձեր աշխատավարձ տվողը, ձեր աստվածը, ձեր կյանքը, ձեր իմաստը մեր երկիրն է նվիրում թուրքին, դուք զեկույցի՞ց եք խոսում: Ինչի՞ մասին է խոսքը: Մարդը առավոտից երեկո նստած՝ մեզ պատմում է, թե Ադրբեջանն ինչ կշահի կոմունիկացիաների բացումից: Նիկոլ պաշտող ոհմակը Մամիջանյանին մեղադրում է, թե իբր նա ադրբեջանցիների հետ համատեղ հակահայկական ինտրիգ է հյուսել: Մի հատ ձեզ նայեք, ձեր առաջնորդին նայեք, հետո հայրենասիրությունից խոսեք»:

Արմինե Ադիբեկյանը հավելեց. «Երբ Նիկոլ Փաշինյանը 2017թ. իմ գարաժին կանգնած՝ քաղաքապետ էր ուզում դառնալ, այդ պահից ես ասել եմ, որ այս մարդուց պետք է հեռու մնալ, նա ի վիճակի չէ ոչինչ ստեղծել, նա քանդակիչ է: Ու այդ վայրկյանից իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Գուցե որոշակիորեն կոշտացել են իմ ձևակերպումները՝ ես սկսել եմ Փաշինյան ցիտել, գուցե ինչ-որ տեղ անցել եմ քաղաքավարության սահմանները, բայց իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել այն պահից, երբ նա դեռ ոչինչ էր՝ իմ գարաժի վրա կանգնած՝ գոռում էր, ուզում էր քաղաքապետ դառնալ, սա էր նրա նշաձողը»:

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է անկախության կորստի.

«Այս գործընթացը կանխելը պահանջում է մեծ ռեսուրս և աշխատանք, իսկ առաջինը Նիկոլ Փաշինյանի և նրա քայլող ոհմակի դատավարությունն է, առաջին հերթին նրանք պետք է դատվեն՝ որպես պետական դավաճաններ, որպես ազգակործան էլեմենտներ և որպես ադրբեջանաթուրքական տանդեմի լրտեսներ, մարդիկ, որոնք կործանեցին մեր պետությունը, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զինված ուժերը կարիք ունենք մեծ բարեփոխումների, որոնք այս իշխանության պայմաններում հնարավոր չէ ակնկալել. Տիգրան Աբրահամյան(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա ոչ թե հերթական ընտրություն է, այլ մի կետ, որը կարող է դառնալ կա՛մ վերջակետ, կա՛մ սկզբնակետ. «Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացնում Տավուշում

12/05/2026
Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու. Վարդան Օսկանյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական