Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը

02/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում և Հայաստանիշուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։
Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով.

1. Մոսկվա-Երևան
2. Բրյուսել-Երևան
3. Ստամբուլ Երևան
4. Ներքին չվերթ

Հաջորդ իշխանությունը՝ Մոսկվայից

Երևանի կուլիսներում մի լեգենդ է շրջանառում, թե Նիկոլը հե՜նց բոլոր անհրաժեշտ թղթերը ստորագրի, ռուսները նրան ցտեսություն են ասելու, և իրենց գծագրվածով Հայաստանում նոր իշխանություն են ձևավորելու։ Իլֆի և Պետրովի հանրահայտ գործում սրա լավագույն ձևակերպումը տրված է. «почем опиум для народа?»։

Նախ ոչ մի երկրում նման սխեմայով իշխանություն չի փոխվում։ Դա քաղաքական տրամաբանություն չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի հայկական օրակարգ, գոնե այս պահին։ Ռուսաստանն ինքն այսօր գտնվում է լարվածության ուժեղ ճնշումների տակ՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Արևմուտք, Թուրքիա և այլն, և դրանց հանգուցալուծման սցենարները առայժմ հստակ չեն։ Այս պայմաններում այն չի կարող ունենալ բոլոր խնդիրների վրա կենտրոնանալու անհրաժեշտ ժամանակ և ռեսուրս։ Հենց նաև այդ պատճառով Ռուսաստանը, գոնե այս պահին, ցույց չի տալիս, որ այս կամ այն գործիքակազմով աշխատում է նոր հայկական վերնախավերի և իր համար բարենպաստ հանրային միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Իսկ առանց դրա անհասկանալի է, թե ինչպես պետք է իրագործել այս կամ այն ծրագիրը։

Կան շրջանակներ, ովքեր Մոսկվաներում նստած իրոք հավատում են այս տարբերակին ու սպասում, թե երբ կհնչի սպասված թանկագին զանգը ու նրանց կմատուցվի Հայաստանի հաջորդ իշխանություն լինելու առաջարկը։ Սա նույնպես հեքիաթների ժանրից է։
Այն, որ Մոսկվան ունի և ունենալու մեծ դերակատարում Հայաստանի հետագա զարգացումներում, կասկած չի հարուցվում և դա պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ. Մոսկվան այսօր ապահովում է Հայաստանի, Արցախի ֆիզիկական անվտանգությունը, հայկական պետության գոյությունը։

Բայց, որպեսզի Մոսկվան Հայաստանում չտապալվի քաղաքականապես և չստանա նոր Վրաստան, այն պետք է ունենա հայկական օրակարգ, տեսլականներև դրանց շուրջ համախմբած հանրային շրջանակներ, որոնք պետական շահի գիտակցումով կհամախմբեն հասարակությանը։ Գուցե իմ տպավորությունը սուբյեկտիվ է, բայց այս պահին նման բան չկա։ Կա նաև հետադարձ կապի լուրջ խնդիր։ Ռուսներին հաջողվել է կանգնեցնել պատերազմը և փխրուն կայունացման բերել տարածաշրջանը, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, և իրենց դիրքերը նկատելիորեն սասանված են։ Ամենայն հավանականությամբ՝ Մոսկվան մշակում է իր համար տարածաշրջանային նոր տեսլական, նոր ռազմավարություն։ Եվ ռուսները Հայաստանում ուզում են տեսնել այն ուժը, որը կկարողանա ապահովել Հայաստանի վերականգնումը, բայց և հիմնական գնահատականներում և տեսլականով կլինի համահունչ իրենց։ Հենց այդ ուժը Մոսկվան Հայաստանում չի տեսնում։ Անհատական մակարդակով Մոսկվան Հայաստանում ունի 1-2 վստահելի գործընկեր, բայց անհատական և ինստիտուցիոնալ հարթությունները տարբեր են։ Սա հայաստանյան փոփոխությունները արգելակող լուրջ խնդիր է։ Հետևաբար՝ այս ուղղությամբ հարցականները ավելի շատ են։ Ընդհանրապես, ռուսական գործոնի դերը Հայաստանի ապագայում շատ խորքային խնդիր է, և այն ունի առանձին քննարկման անհրաժեշտություն՝ պարզ իշխանության փոփոխության գաղափարից տարանջատված։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ


Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երբ Փաշինյանը իմ գարաժին կանգնած՝ քաղաքապետ էր ուզում դառնալ, այդ պահից ասել եմ՝ այս մարդուց պետք է հեռու մնալ». Արմինե Ադիբեկյան

Հաջորդ գրառումը

«Բա ԲԴԽ 9 անդամների մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչո՞ւ են Բորիս Բախշիյանին հիշել հենց հիմա». Արամ Վարդևանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

«Բա ԲԴԽ 9 անդամների մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչո՞ւ են Բորիս Բախշիյանին հիշել հենց հիմա». Արամ Վարդևանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական