Հանրային հեռուստաընկերությունը շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում: Մենք հատուկ մոնիթորինգ ենք արել: Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչինչ չեն լուսաբանում, ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ես խիստ զգուշացնում եմ, հենց այս պահին, այս ամբիոնից, Հանրային հեռուստաընկերությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ անաչառ ինֆորմացիա տան, ոչ թե աղավաղեն ՄԻՊ-ի տեղեկությունները: Նրանք պետք է իրականը տրամադրեն մարդկանց: Հանրային հեռուստաընկերությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր լրատվական մի ալիք: Ես ուզում եմ ասել, որ դա վերցնելու եմ հատուկ մոնիթորինգի տակ՝ հասկանալու համար անաչառությունը: Նորից զգուշացնում եմ՝ չփորձեք աղավաղել ՄԻՊ-ի հայտարարությունները»,-ասաց նա: