«Հարուցված գործերը վերաբերում են խորհրդի գործունեության ընթացքում թույլ տրված այն խնդիրներին, որոնց որակումն արդեն կտան իրավապահ մարմինները, խորհուրդը կձևավորվի, բուհի գործունեությունը բնականոն կապահովվի»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ կապված աղմկահարույց հարցերին, այդ թվում՝ ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
«Մեր խնդիրն է այս պահին ձևավորել Բրյուսովի անվան համալսարանի խորհուրդը, այս պահին մեր խնդիրն է նորից կազմավորել բուհի խորհուրդը, որովհետև այստեղ ունենք բավականին լուրջ խնդիրներ, որոնք առաջ են բերում վստահության հարց՝ խորհրդի գործունեության վերաբերյալ»,-ասաց Անդրասյանը։
Հարցին, թե ասում են՝ Բրյուսովի համալսարանում տեղի ունեցող սաբոտաժի, լարված իրավիճակի հետևում ԿԳՄՍ նախարարն է կանգնած, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում։ Նա նաև հերքեց, թե փոխնախարար նշանակված Արաքսյա Սվաջյանն իր ընկերուհին է։