Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապը. Արեգ Սավգուլյան

07/05/2026
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 8-ից պաշտոնապես մեկնարկվում է արդեն ամիսներ սկսված նախընտրական քարոզարշավը։ Անցած շրջանում տեղեկատվական դաշտ նետվեցին որոշ թեզեր, որոնք ձևավորեցին և թիրախավորեցին ընդդիմությանը որպես «եռագլուխ հրեշ»։

Մինչդեռ ժողովրդական ավանդույթն ասում է «երկու գլուխ մի ղազանի մեջ չի եփվում», ուր մնաց երեքը։ Ինչևէ։ Մինչդեռ ընդդիմությունը լայնորեն չշրջանառեց այն հակաթեզը, որ մի եռագլուխ էլ դուք եք ի դեմս նիկոլ, Իլհամ, Էրդողան կոմպոզիցիայի։ Ենթադրաբար մտածեցին, որ կլինի հայելային պատճենահանում, բայց ուշ չէ, կարող էին մի քյալա ավելացնել, օրինակ Ուրսուլա Ֆոն դեր Լեյնինը։

«Եթե Սամվել Կարապետյանը ընտրվեց, ապա բոլոր հայ ջահելներին քշելու է ռուս-ուկրաինական ճակատ», «Հայաստանը վերածելու գուբերնիայի», բայց զուգահեռ էլ «իր քվեները տալու է Քոչարյանին, որովհետև ինքը չի կարող դառնալ վարչապետ»։ «Նա կոռումպացված է, որովհետև հավելագրումներ է արել և գողացել ձեր փողերը» և այլն, և այլն։

Տպավորություն է, որ մենք ունենք Մերձավոր Արևելքում ամենամարտունակ բանակը, որը բոլորն ուզում են շահագործել։ Բա եթե դուք մտնում եք Եվրոպայի նստատեղի համապատասխան ճեղքը, որն ամեն օր սրտիկի տեսքով ցույց եք տալիս մեզ, չե՞ք կարծում, որ ՀՀ քաղաքացիները իսկապես կկռվեն ռուսի դեմ Կիևի ռեժիմի կողմից, թե՞ դա հանուն ձեր պատկերացրած ժողովրդավարության է արվելու։ Իսկ այդ դեպքում մեր սահմանները Թուրքիա՞ն է պաշտպանելու, թե ըստ Ալենի Ադրբեջանն է մեր անվտանգությունը երաշխավորելու։ Եթե վիլայեթ կամ գուբերնիա, մենք ընտրում ենք Հայաստանի ինքնիշխանությունը։

«Ուժեղ Հայաստանը» ընդդիմության ֆավորիտ ուժն է և գնում է 50+ ձևաչափով, ինչո՞ւ պետք է զիջի իր քվեները։ Այստեղ մենք խնդիր ունենք պարզ հաշվարկի հետ, բայց դա ՔՊ-ական ուղեղների IQ-ի համար բարձրագույն մաթեմատիկա է։ Եթե Արցախի պարտությունը մի իշխանություն որակում է որպես հաղթանակ, հիմա ինչպե՞ս բացատրենք իրենց, որ Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում դա չի կարող լինել իր պարտությունը և բնականաբար նա կձևավորի իշխանություն իր քաղաքական ուժի գլխավորությամբ, ոչ թե ուրիշի, որին իդեպ դուք քաղաքական գործոն չեք համարում, որի հետ մենք համամիտ չենք։

8 տարի իշխանության եք, ոչ մի հանրային-քաղաքական սուր հնչեղություն ունեցող քրեական գործ չբացահայտեցիք, ոչ մի «օլիգարխի» կամ «չարագործի» չբանտարկեցիք, ոչ մի «հնի» չպատժեցիք, որովհետև ինքներդ արդեն հին եք, ավելին քան հին, հիմա հավելագրումների մասին լոլո եք կարդում։

Հ.Գ. Էրդողան-Իլհամ-Նիկոլ-Ուրսուլա քառագլուխ հիբրիդային վիշապը կտապալվի բազմահազար քվեների հայոց նետերից։

Արեգ Սավգուլյան, պատմաբան, հրապարակախոս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական