Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցիների փոխարեն մզկիթներ. Փաշինյանը Հայաստանի ապաքրիստոնեացո՞ւմ է նախապատրաստում. Политнавигатор

19/11/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կեղծիքներ, վարչական ռեսուրսների գործադրում և ԿԸՀ–ի՝ իշխող կուսակցության հաղթանակի հռչակում։ Հենց այսպես են տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ռազմավարական առումով կարևոր Վաղարշապատ քաղաքում։ Այնտեղ է գտնվում Էջմիածինը՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդի աթոռանիստը։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը գլխավոր փորձն արեց, թե ինչպես է գործելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանիում նկարեց 19 տեղ։ Ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը կարողացավ ապահովել ընդամենը 12 տեղ։ Մեկ այլ դաշինք՝ «Մայր Հայաստանը», ստացավ 2 տեղ։ Այս արդյունքը, ըստ ամենայնի, ընտրողների վրա աննախադեպ ճնշման հետևանք էր, և քվեարկության  ժամանակ էլ ընտրական հանձնաժողովների կատարած 10 խախտում է գրանցվել։

Սակայն Փաշինյանի կուսակցության հաջողության գլխավոր գործոնը Խոյ համայնքի և մի քանի տասնյակ բնակավայրերի միացումն էր Վաղարշապատին, որոնցում իշխանությունները ձգտում էին ապահովել տեղի բնակչության հավատարմությունը և օգտագործել վարչական լծակներ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Փաստացի այս մեքենայությունները փրկեցին իշխող կուսակցությանը պարտությունից, քանի որ նախկինում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության հետ կապված սկանդալը հանգեցրել էր «Քաղաքացիական պայմանագրի» դրածո Դիանա Գասպարյանի հրաժարականին քաղաքապետի պաշտոնից: Եվ առհասարակ կառավարության համար այս ընտրությունները կարող էին հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների փլուզման նախանշանը լինել, ուստի բոլոր ուժերը նետվել էին պահպանելու իշխանությունը Վաղարշապատում:

Մյուս գործոնը Փաշինյանի օգտին դավաճանությունն էր ընդդիմության ճամբարից, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր թեկնածուն դարձավ տեղացի երիտասարդ քաղաքական գործիչ Ագրիշտի Մեխակյանը, որը արցախյան պատերազմի հերոս Մեխակ Մեխակյանի որդին է և հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի սանը։

Այս ամենը միասին ապահովեց արևմտամետ ուժերի հաղթանակն այս առանցքային կետում, քանի որ Փաշինյանը մտադիր էր նվաստացնել և ցույց տալ Գարեգին II-ի և համայն Հայ Առաքելական Եկեղեցու թուլությունը հենց այնտեղ, որտեղ գտնվում է Մայր աթոռը։

Ամբողջ հաշվարկը հիմնված է այս պարտության հետևանքով ընդդիմության բարոյալքման վրա, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին ցանկանում են Երևանում վերջնականապես ջախջախել բռնաճնշումներով և եկեղեցիների գրավումով։

Միաժամանակ հարևան Ադրբեջանում տոնում են այս հաջողությունը՝ այն համարելով Եկեղեցու անհերքելի պարտություն, ինչը արտացոլվում է նրանց մամուլում:

Այսպես, ադրբեջանական Icma.az պարբերականը «Ընտրություններն Էջմիածնում. Փաշինյանի ուրախությունը, կաթողիկոսի և ռևանշիստների հիասթափությունը» հոդվածում եզրակացնում է, որ հայերը կորցնում են իրենց ինքնությունը.

 «Կարելի է ասել, որ հենց Էջմիածնում վերջակետ դրվեց Փաշինյանի և Գարեգին Բ-ի երկարատև առճակատմանը: Ընրողների քվեարկությունը հստակ ցույց տվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդը, որոնք երկար ժամանակ եղել էին հայ հասարակության հոգևոր և բարոյական ուղեցույցները, էապես կորցրել են իրենց երբեմնի հեղինակությունը… Էջմիածնում քվեարկության արդյունքները Բաքվի համար ցուցիչ դարձան առ այն, որ հասարակության մեջ կտրուկ տրամադրությունները նվազում են»։

Այսպիսով, Ալիևն այժմ ավելի քիչ է կասկածում Փաշինյանի հաջողությանը «նոր հանրապետություն» ստեղծելու գործում, որը մերժում է բոլոր նախկին ազգային արժեքներն ու խորհրդանիշները: Ավելին, այժմ իշխող վերնախավի ձեռքերն արձակվում են Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվե կազմակերպելու համար, որից կանհետանան Արցախի, Արարատի և Հայոց ցեղասպանության հղումները։

Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու վերջնական ճնշման համար էջմիածնին հակադրվում է ուժայինների գրաված Հովհաննավանքը, որն  այժմ Փաշինյանի հովանավորության ներքո գործող կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի նստավայրն է: Եվ նպատակը, ըստ երևույթին, սոսկ պառակտումը չէ, այլ բուն Եկեղեցու ոչնչացումը հենց Հայաստանում, ասում է հայտնի հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանը.

«Ներկայիս խունտան գործում է Էրդողան-Ալիև զույգի հրահանգներին համապատասխան, ինչը տանում է իսլամացման: Որոշ տեղեկությունների համաձայն, որոնք հաստատվում են ադրբեջանական լրատվամիջոցներով, իշխանությունները մեր բյուջեից միլիարդներ են հատկացրել Հայաստանում տասը մզկիթ կառուցելու համար»:

Բայց կարող է պատահել, որ Փաշինյանը զուր է ժամանակից շուտ ուրախանում, ընտրությունները կարող են դառնալ պյուռոսյան հաղթանակ այն իրավիճակում, երբ կպարտվի ոչ թե Եկեղեցին, այլ ընդամենը նախորդ նախագահների թեկնածուները։ Կնշանակի պայքարը դեռ առջևում է։

Այնուր Կուրմանով

Աղբյուրը՝ Политнавигатор

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

Հաջորդ գրառումը

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Միջազգային

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա դիվերսիայից հետո

19/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական