ԵԽ պատգամավորները 200-ից ավել հայ գերիներին ազատ արձակելու համար հայտարարություն են տարածել դիմելով ԵԽ և Եվրոպական հանձնաժողովի նախագահներին։
📎ԱԺ-ում հայտարարությոuնների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Պատգամավորները նշել են՝ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է։ Բացի այդ, նաև այն 112 անձանց է վերաբերվում սա, որոնց վերաբերալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն և, վերջապես, խոսնքն այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր»,–ասաց Եղոյանը։
Նրա խոսքով պատգամավորները նաև ընդգծել են, որ թեև Ադբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք, իբր թե, խախտել են հրադադարի ռեժիմն այն ավարտելուց որոշ ժամանակ անց, այդուհանդերձ, ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել:
Սակայն, ըստ պատգամավորների, Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերների կարգավիճակի խախտում է։