Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել․Աղասի Ենոքյան

16/02/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը եւ հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում՝ շարունակվող դավաճանություն։Նոյեմբերի 9-ի թուղթը եւ այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության եւ այնպես չէ, որ մեկը ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսը ասի՝ չգիտեինք, մեկը ասի՝ Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի`Աննան այնտեղ չէր, եւ այլն։Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության։ Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն իր զորքերին հանելու եւ ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, եւ կարելի է համարել՝ պատերազմը օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանակ է։Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ զորքերը հաներ Զանգելանից եւ Կուբաթլիից․ դիրքերի վերաբերյալ կար նոյեմբերի 9-ի թուղթը եւ արդեն ռոսական զորքերը մտել էին ռեգիոն։ Ոչ ոք չէր կարող ստիպել, որ սկսի սահմանների դեմարկացիա կոնկրետ կոորդինատներով եւ Գորիս-Կապան ճանապարհը թշնամու հսկողության տակ մտցներ: Եթե նա առանց ստիպելու գնացել է այդ զիջումներին, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ գերիների հարցը մտցներ բանակցությունների մեջ․ դա քաղաքական հարց չի կարող լինել, դա հումանիտար հարց է եւ կարգավորվում է միջազգային հումանիտար իրավունքով եւ հումանիտար կազմակերպությունների կողմից։ Առավել եւս ոչ ոք չէր կարող ստիպել, որ այս հարցը դարձնելով քննարկման լծակ, եւ այստեղ ոչնչի չհասնելով, նա զիջի Ադրբեջանի, Թուրքիայի եւ ողջ թյուրքական աշխարհի համար կենսական Մեղրիի միջանցքը, ըստ էության, ոչնչի դիմաց։ Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։Ու քանի որ տրամաբանությունը պարզ չէ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել։ Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ։ Այդ թվում են, պայմանական ասած, «Նիկոլ դավաճան» ասելը արգելող օրենքը, տելեգրամ-ալիքներին հղումները արգելող օրենքը, եւ վերջապես՝ Սյունիքի հարցով նոր «Արծրուն» է նշանակվել՝ այսուհետեւ այս մարզի ինֆորմացիան պետք է ճշտել ԱԱԾ-ի հետ։Այս ամենը լուրջ նախազգուշացում է, որ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր տարածքային զիջումների մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հաջորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական