Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է». պատմաբան

24/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր առավոտյան մամուլը գրել էր, թե տեղեկություններ կան, որ «Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Սրան զուգահեռ՝ ադրբեջանաթուրքական կողմն  այս պահին դեռևս իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում շինարարական լուրջ աշխատանքներ են կատարում նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարության ուղղությամբ: Այդ աշխատանքների լուսանկարներն ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հրապարակում է սոցիալական տարբեր կայքերում:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ աշնանը ստորագրվի մամուլում նշված փաստաթուղթը:

«Ամեն ինչ հնարավոր է: Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին, հայկական կողմը ևս չի մերժում դրա գոյությունը և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է: Չեմ բացառում»,- ասաց Մելքոնյանը:

Ըստ պատմաբանի՝ կա նաև հավանականություն, որ Հայաստանի իշխանությունը չգնա այդ փաստաթղթի ստորագրմանը:

«Դա էլ է հնարավոր: Եթե շատ ծանր պայմաններ առաջադրվեցին, ես չգիտեմ, ուրեմն Հայաստան պետության ինքնիշխանության հարցը դրվեց հարցականի տակ, ինչպե՞ս կարելի է նման բան ստորագրել»,- տարակուսանք հայտնեց նա:

Հարցին, թե պատմաբանի կարծիքով՝ ինչպե՞ս կարող են իշխանությունները պահպանել   Հայաստանի ինքնիշխանությունը, երբ մեկ ամսից ավելի է՝ ՀՀ տարածքում ավելի քան 1000 ադրբեջանցի զինվորական կա, Մելքոնյանն արձագանքեց.

«Ունենք այն, ինչ ունենք: Այսքան ժամանակ մենք դրա ականատեսն ենք եղել: Եվ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուրճ ի՞նչ եղավ

Հաջորդ գրառումը

Մի ճղճղան անձ, որը մեղավոր էր խայտառակ պարտության համար` ոչ միայն վերընտրվեց, այլ հաղթեց մեծ առավելությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է մեկից ավելի երաշխավորներ ունենա. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Մի ճղճղան անձ, որը մեղավոր էր խայտառակ պարտության համար` ոչ միայն վերընտրվեց, այլ հաղթեց մեծ առավելությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական