Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե լավ հրամանատարներ ունենանք, մենք երբեք չենք պարտվի. «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը դրա վկան է

11/02/2025
- Նորություններ, Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող, լուսանկարիչ ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը 1996 թվականից մինչև 2020 թվականի պատերազմի ավարտն ընտանիքով ապրել է Քաշաթաղի շրջանում, եղել շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրը։

Արցախյան առաջին պատերազմից սկսած՝ նա լուսանկարել է Արցախի առաջնագիծը՝ զինվորներին, նրանց առօրյա ծառայությունը, հրամանատարներին։

Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Զահրաբ  Ըռքոյանը տեղափոխվել է Հայաստան, «Մերան» պարբերականի աշխատանքը շարունակում է էլելտրոնային տարբերակով։  «Թեքեյան» կենտրոնում այս օրերին նա ներկայացնում է «Ազգը՝ բանակ» խորագրով իր լուսանկարների ցուցահանդեսը։

1989-ին ստեղծված Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ջոկատների կազմում  Զոհրաբ Ըռքոյանը  և՛ պատերազմին է մասնակցել, և՛ լուսանկարել։

Զոհրաբ Ըռքոյանը ապրել է զինվորների հետ, ականատես եղել նրաց ամենանվիրական ու զգացմունքային պահերին, օրինակ, երբ աշակերտները նամակներ էին ուղարկում առաջնագիծ։

Քաշաթաղի ազատագրումը Ըռքոյանը տեսել է, լուսանկարել, այդ հերոսապատումից մի ամբողջ շարք ունի։

Քաշաթաղում կռվել են նաև ոստիկանության զորքերը։ Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակն  ստեղծվեց կազմավորված կամավորական ջոկատների հիման վրա ու տարիների ընթացքում հզորացավ։

Ամեն լուսանկար իր պատմությունն ունի. Զոհրաբ Ըռքոյանը դրանք մեկ առ մեկ հիշում է որպես թանկ հուշ, Արցախի ազատագրման, Արցախի սահմաններն ամուր պահելու վկայություն ու փաստ։

Քաշաթաղի շրջանի կամավորականները կռվել են նաև 2016 թվականի քառօրյային, Թալիշում, նաև 2020-ի 44-օրյայում։

Ժամկետային զինծառայողներ, հրամանատարներ, կամավորներ. բոլորը կողք կողքի 30 տարի պաշտպանել են Արցախի սահմանները։

600-ից ավելի լուսանկարները լուռ պատմում են արցախյան ազատագրական պայքարի, մեր հերոսների մասին, թե ինչպես էր 30 տարի ազգը բանակ դարձել։

1989 թվականից սեփական աչքերով տեսնելով կամավորական առաջին ջոկատների կազմավորումը, Արցախի ազատագրումը, այդ ընթացքում Հայոց բանակի ձևավորումն ու կազմավորումը, այդ ամենը որպես իրողություն ու փաստ արձանագրելով՝ Զոհրաբ Ըռքոյանը համոզված է՝ մենք երբեք չենք պարտվի, եթե լավ հրամանատրներ ունենանք։ Այս ազգը, այս բանակն Արցախ է ազատագրել ու 30 տարի պահել այն։

Արցախյան ազատամարտի 30-ամյա պատմությունը՝ լուսանկարներով։ Սա ենք մենք, սա է մեր էությունը և տեսակը։ Թույլ, անօգնական հուսլքվածի, պատվազուրկ հեղինակազրկվածի պիտակը մեզ փակցվել է միտումնավոր։ Մեր  տղաներն իրենց կյանքով ապացուցեցին դա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5-7 տոկոս հատվածին, որի մարմնավորումն ինքն է. մարդատյաց, անսուրբ, խոստումնազանց, սուտասան, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր

Հաջորդ գրառումը

«ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին. Արտակ Բեգլարյան

Համանման Հոդվածներ

Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

«ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին. Արտակ Բեգլարյան

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական