Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել. Փաշինյան

09/02/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն․ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, ինչը, հավատում ենք, որ ակնոտրում է։ Մենք պետք է ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը՝ ԼՂ-ում ծայր առած, հիմա արդեն բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա»,- փետրվարի 9-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում՝ այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ։

«Օրինակ՝ գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50%-ով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70%, հետո իջնում դառնում 10%-ի, հաջորդ պահին դառնում 30%, հետո՝ վերականգնվում ամբողջությամբ, հետո նորից դառնում 40% և այսպես շարունակ։ Նման վայրիվերումները օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ։ Սա ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն է, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»,- Ադրբեջանի քայլերը վերլուծել է Փաշինյանը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետև Ադրբեջանը արգելափակել է նաև ԼՂ էլեկտրական հոսանքի մատակաարարումը, ու քանի էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել, 6,8, 10 ժամով՝ կախված եղանակից։

«Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԼՂ-ում ձյուն է տեղացել, և գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչև -5 աստիճան։ Սրանով, ըստ այդմ ևս մեկ անգամ հօդս է ցնդում Ադրբեջանի, իբր, «բնապահպանական» նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 oր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի»,- Արցախում տիրող իրավիճակը նկարագերլ է ՀՀ ղեկավարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության հերթական նիստն է, 43 հարցից 37-ը չի զեկուցվում, 3 հարց գաղտնի է․ ուղիղ

Հաջորդ գրառումը

Հայաստանը հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռն է ուղարկել Հալեպ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռն է ուղարկել Հալեպ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական