Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Արամ Սարգսյանը գիտեր Մեղրին տալու հարցի մասին, և գիտեր, որ դրանից հետո հոկտեմբերի 27 է լինելու, ապա ինչու էր դեկտեմբերին իմ ազատման հարցը դնում, այ դա անհասկանալի է․ Սամվել Բաբայան

07/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Արամ Սարգսյանը գիտեր Մեղրին տալու հարցի մասին, և գիտեր, որ դրանից հետո հոկտեմբերի 27 է կատարվելու, ապա ինչու էր դեկտեմբերին իմ ազատման հարցը դնում, այ դա անհասկանալի է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«1999 թվականին Հայաստանի քաղաքական դաշտն Արցախի ղեկավարության հետ Անվտանգության խորհրդի նիստում դնում են իմ հեռացման հարցը, ինչի համար, ասում են ապտակել է մեկին, դրա համար պետք է հեռանա, թե չէ վաղը մեզ է ապտակելու, պատճառ էր պետք, որ ինձ հեռացնեն և իրենց հարցերը լուծեն։ Հիմա Արամ Զավենի Սարգսյանը, որ ամեն տեղ ասում է, թե Մեղրին հանձնում էին, բայց նա առաջիններից մեկն է եղել, որ Անվտանգության խորհրդում հարցը դրել է, որ Բաբայանը պետք է հեռանա։

Շատ լավ իմանալով, որ Վազգենի սպանությունից հետո միակ անձն էի մնացել, որ կարող է այդ տարածքները պահել, բայց ինքը հարց  է դնում, որ ինձ հեռացնեն։ Հիմա հարց է ծագում, ինչի մասին եք խոսում, տղերք։ Ինչ եք ասում Մեղրի, բա չէիք իմանում, որ էդպես պիտի լինի։ Արամ Սարգսյանը չհասկանալով թուլացրել է բանակը և իրեն մինչև էսօր թվում է, որ ինքը ճիշտ է, և չի բարձրաձայնում այդ մասին, որ այո, մենք սխալվել ենք 1999 թվականին։ 

Ես 30 տարի բանակցել եմ մեր հարևանների հետ, ու շատ լավ գիտեմ, թե ինչ է լինելու Մեղրին տալուց, ինչ վիճակում է հայտնելու Իրանը, մենք ի՞նչ է, տարածաշրջանում նոր պատերա՞զմ ենք հրահրում։

Եթե իրոք Արամ Սարգսյանը գիտեր Մեղրիի վերաբերյալ հարցի մասին, և գիտեր, որ դրանից հետո հոկտեմբերի 27 է կատարվելու, ապա ինչու էր ինքը դեկտեմբերին երկու ոտքը դնում մի կոշիկի մեջ, որ ինձ ազատեն, որ այդ հանձնողոների գործերը հեշտանա՞, այդ դա է ինձ համար անհասկանալի»,-ասել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական