Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված անձինք «բերման են ենթարկել» գնդապետ Մախսուդյանի որդուն՝ Վահագին, ինչպես նաեւ անօրինական գործողություններ կատարել New Day լրատվականի օպերատորի նկատմամբ։
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը մարդու առեւանգում է, ինչը քրեորեն պատժելի արարք է. նշել է իրավապաշտպան Գոհար Մելոյանը։
Ոստիկանները պարտավոր են կրել օրենքով սահմանված համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ, եւ մարդկանց բերման ենթարկել օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ ընթացակարգերի պահպանմամբ