Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղազարյանը

Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ա․Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։

«Ազգ»-ը ցավակցություն է հայտնում Արմեն Ղազարյանի հարազատներին և նրա ընտանիքի անդամներին: