Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատավորներն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի.Հետք

01/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարվա 4 ամիսների ընթացքում արդեն երեք դատավոր է դիմել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ: Նախկինում դատավորները խուսափում էին ԲԴԽ-ի հետ առճակատման գնալուց և դատական կարգով վիճարկել վերջինիս որոշումները:

Դատական գործերից մեկը վերաբերում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի հայցադիմումին: Դատարանի նախագահը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 24.12.2020թ. ընդունված  թիվ ԲԴԽ-83-Ո-188 որոշումը:

Ըստ այդ որոշման՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը 2021թ. հունվարի 11-ից մինչև նույն տարվա հուլիսի 12-ը ներառյալ գործուղվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Տիգրան Գրիգորյանին Տավուշ գործուղեու համար որպես հիմք ԲԴԽ-ն նշել է մարզի դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը:

Թեև դատարանի բնականոն գործունեության ապահովման պարտականությունը դրված է դատարանի նախագահի վրա, սակայն ԲԴԽ նախագահն այդպես էլ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանին չի տրամադրել դատավոր Տիգրան Գրիգորյանին մարզ գործուղելու իրավական հիմք հանդիսացող տեղեկությունները:

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է հունիսի 15-ին:

ԲԴԽ-ի դեմ հաջորդ հայցադիմումը վարչական դատարան ներկայացրել է նույն դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը: Վերջինս էլ պահանջում է անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 19.10.2020թ. թիվ ԲԴԽ-67-Ն-14 որոշումը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչելու հիմնավորմամբ:

Նշենք, որ վկայակոչված օրենքի համաձայն՝ «Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում»: Մինչդեռ ԲԴԽ-ն որոշել է առաջնորդվել նախկինում կայացրած իր որոշումներով, դրանցում կատարել փոփոխություն՝ որոշման «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաք Կապան» բառերը փոխարինել «քաղաքներ Կապան, Երևան» բառերով:

Բարձրագույն դատական խորհրդի` 2020թ. ապրիլի 30-ի թիվ
ԲԴԽ-24-Ն-4  որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի Սյունիքի մարզի վարչական տարածքի դատավոր՝ նստավայրը Կապան: Ստացվում է, որ դատավոր Ռուստամ Մախմուդյանի նստավայրը և Երևան քաղաքն է Կապանը: Հենց այս հանգամանքնեն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը վիճարկի ԲԴԽ-ի որոշումը:

Վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանը ներգրավվել է որպես երրորդ անձ, քանի որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև նրա վրա: 

Վարչական դատարանը ԲԴԽ-ից պահանջել է դատարան ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի 19.10.2020 թվականի թիվ ԲԴԽ-67-Ն-14 որոշման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը:

ԲԴԽ-ի դեմ հաջորդ հայցադիմումը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը: Վերջինս պահանջում է պարտավորեցնել ԲԴԽ նախագահին կատարել որոշակի գործողություն, այն է՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն տարածել: 

Գրել էինք, որ Կարինե Պետրոսյանը հայցադիմումում նշել է, որ Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացել է 2020թ.: Այս տարվա փետրվարի 19-ին Կ. Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում Գ. Ջհանգիրյանի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն հրապարակելու պահանջով: Սակայն, մինչ օրս Ռ. Վարդազարյանն այդ հայտարարությունը չի հրապարակել: 

Դատարան դիմելու հիմք է հանդիսացել այն, որ Արդարադատության նախարարի 27.01.2021թ. թիվ 6-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ: Դատավորին կարգապահական պատասխանատովության ենթարկելու հարցը քննում է ԲԴԽ-ն, որի անդամն է նաև Գագիկ Ջհանգիրյանը:

Կարինե Պետրոսյանը գտնում է, որ այս պայմաններում ԲԴԽ անդամների օրինական կազմի վերաբերյալ հարցն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին: Ըստ նրա՝ խորհրդի գործող կազմով նշված կարգապահական գործի քննության արդյունքում կխախտվեն իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, այդ թվում՝ վարչական մարմնի կողմից գործի արդարացի քննության իրավունքը:

Հայցադիմումին կից ներկայացվել է հայցի ապահովման մասին միջնորդություն, որով հայցվոր Կարինե Պետրոսյանը, պատճառաբանելով, որ հայցադիմումի բավարարման դեպքում կարգապահական վարույթի օրինականության խնդիր կառաջանա, խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելել Գագիկ Ջհանգիրյանին իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, մերժել է միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ է ընտրվել 2021թ. հունվարի 22-ին: 

Գործով Գագիկ Ջհանգիրյանը դատավարության մեջ ներգրավվել որպես երրորդ անձ: Հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսի 11-ին:

HETQ.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը նոր թափով լծվել է Հայոց ցեղասպանության ժխտման գործին

Հաջորդ գրառումը

Թուրքիայից պատասխանել են S-400-ներից հրաժարվելու մասին ԱՄՆ պետքարտուղարի կոչին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը. որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

02/06/2026
Նորություններ

Կեղծիք են տարածում թե միանալու ենք ՔՊ-ին. դա բացահայտ կեղծիք է, մենք մեր ձայները ոչ ոքի չենք վաճառելու. Թաթոյան

02/06/2026
Նորություններ

Մարտունեցին չի փոշմանի, եթե Արման Թաթոյանին ընտրի. մարտունեցի կին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փչացած պղպեղի, վարդերի, ելակի դիմաց վճարելով՝ Փաշինյանը քվե՞ է ակնկալում

02/06/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայից պատասխանել են S-400-ներից հրաժարվելու մասին ԱՄՆ պետքարտուղարի կոչին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական