Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Ամալյանը կոչ է անում բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ ադրբեջանցիների այցի՝ Հայաստան

18/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է Երեւանում անցկացվելիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերին, որին մասնակցելու է նաեւ ադրբեջանական պատվիրակությունը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի… Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը…

Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային…

Ի՞նչ անենք…..

Եթե իմանայինք, որ գոնե մուրացած «խաղաղությամբ» հնարավոր կլիներ անձնական կյանքի փրկությունը, միգուցե, եսապաշտական հիվանդությամբ կվարակվեինք, և կփորձեինք մեզ` հայերիս հատուկ գաղթի միջոցով փրկել մեր ընտանիքները, ցավոք, պիտի տխրեցնեմ այդ վարակով տառապողներին, դա էլ փրկության ելք չէ, քանզի հայ լինելդ ինքդ չես ընտրել, այլ երկնային որոշումով ծնվել ես հայ, որի համար մեր «սիրելի» թշնամիները, և, ցավոք սրտի, ոչ միայն թշնամիները, այդքան էլ ուրախ չեն…

Դժբախտաբար, հայ ծնվելու համար ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների և «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը….

Ինչևէ….անցնեմ բուն թեմային…

Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախորհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին:

Մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ…

Ընվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»….

Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու…հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու…

Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որևէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու….

Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12.00-ին Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի…

Մենակ չենք լինի…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ

Հաջորդ գրառումը

Ղրիմից կամավորներ են ժամանել Դոնբաս

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ղրիմից կամավորներ են ժամանել Դոնբաս

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական