Արցախի Հանրապետության պետական խորհրդական, 89-ամյա պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը հիվանդության սրացման պատճառով տեղափոխվել է մասնագիտացված հիվանդանոց, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե իբր պրոֆեսորը Արցախը լքել է։
«Ապագա սերունդներ» հիմնադրամը, ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական լրատվամիջոցների՝ պրոֆեսոր Գաբրիելյանցի՝ Արցախից հեռանալու մասին լուրերը, հաղորդում է.«Սրտանոթային և ուղեկցող այլ հիվանդությունների սրացման պատճառով 89-ամյա Գաբրիելյանցը տեղափոխվել է մասնագիտացված հիվանդանոց և ստանում է համապատասխան բուժում»։
Հավելենք, որ Պետական խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-ղեկավարն է, որը բազմաթիվ կրթամշակութային ու դպրոցաշինական ծրագրեր է իրականացրել Արցախի Հանրապետության տարբեր համայնքներում:








