Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու քաղաքապետը հրաժարական չի տալու

08/12/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիի համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է աշխատանքը պարալիզացված է։ Համայնքապետարանի ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականների դիմումներ են ներկայացրել ու հեռացել աշխատավայրից այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։ Գյումրիում կայացած վերջին ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր, սակայն կնքված հուշագրով քաղաքապետի պաշտոնը բաժին էր հասել «Բալասանյան դաշինքին», իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ստացել էր երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։

Իշխանական շրջանակներից ասում են՝ ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Մինչ ՔՊ-ն ծրագրեր է կազմում Գյումրու քաղաքապետի աթոռն էլ վերցնելու համար, «Բալասանյան դաշինքից» վստահեցնում են՝ քաղաքապետը հրաժարական չի տալու։«Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տալու, չկա նման բան»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Բալասանյան Դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։Արդյոք ՔՊ-ն ավագանու իր 11 մանդատով կհաջողի՞, եթե քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահության գործընթաց սկսի՝ ներգրավելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին․ Հովհաննիսյանն ասել է՝ չգիտի, չի կարող ասել։ «Բալասանյան դաշինքի» խմբակցության ղեկավարը նշել է, որ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր», «Զարթոնք» եւ «Հանրապետություն» խմբակցություններին կոալիցիա կազմելու առաջարակ անելու որոշում այս պահին չունեն։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ, քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ՔՊ-ն ունի 11 մանդատ, իսկ անհրաժեշտ է 17-ը։Ի՞նչ տեղի կունենա դեկտեմբերի 13-ին հրավիրված ավագանու նիստին, դեռեւս պարզ չէ։ Հովհաննիսյանը միայն ասել է՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց չկա։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն փորձելու է կամ Ալավերդու «օպերացիան» իրականացնել՝ տարբեր մեթոդներով համոզելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին միանալ քաղաքապետին «գահընկեց» անելու գործընթացին, կամ կալանավորելու սպառնալիքի ներքո ստիպել Սամսոնյանին հրաժարական տալ, ինչպես օրինակ՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դեպքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր

Հաջորդ գրառումը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է բրիտանացի պաշտոնակցի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Նորություններ

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում. Լեւոն Քոչարյան

19/06/2025
Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Հաջորդ գրառումը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է բրիտանացի պաշտոնակցի հետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։ «Ադրբեջանի...

ԿարդալDetails

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում. Լեւոն Քոչարյան

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական