Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից 34 ձերբակալվածների ազատ արձակումը. X հարթակում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ սա վստահության ամրապնդման կարևոր միջոց է այն ժամանակ, երբ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի կնքման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Մենք հավատարիմ ենք մնում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին աջակցելու հարցում»,- նշել է Միլլերը։