Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը

01/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գլաձոր -30». հոբելյանական բարձունքից Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը, գիտագործունեության, սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու տասնամյակներ:

Հոբելյանական օրը մեկնարկեց «Գլաձոր-30» գիտաժողովը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով կարևորելով նմանատիպ գիտաժողովները՝ նշեց, որ բուհի՝ որակյալ կադրեր պատրաստելու առաքելության կայնքի կոչմանը կարող են մեծապես նպաստել նմանատիպ միջոցառումները:

«Իմ կարգախոսն է՝ բուհը պետք է պատրաստի որակյալ կադրեր, պետք է պատասխանատվություն է կրի իր շրջանավարտների համար: Այսպիսի գիտական ուղղվածության միջոցառումները լավագույն հնարավորություն են՝ ապահովելու ուսանողի կայուն զարգացումը», – նշեց Կ. Թռչունյանը:

Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանը լավագույն առիթ էր արժեվորելու բուհի հիմնադիրների և պրոֆեսորադասախոսական կազմի երկարամյա, անմնացորդ նվիրումը: Մասնավորապես Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանի առիթով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանը, իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը , ինչպես նաև պարգևների և կոչումների բաժնի պետ` Մանե Հակոբյանը՝ ռեկտորին հանձնելու հուշամեդալը: Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի երկարամյա դասախոս Արծրուն Էդիլյանն արժանացավ ՀՀ կառավարության ոսկե մեդալի:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով նախարարության ոսկե մեդալի արժանացան «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քինակցյանը: «Գլաձոր» համալսարանի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի: Հանձնվեցին նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի ոսկե մեդալներ և պատվոգրեր:

Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ երեսունամյա բուհի հիմնադրումից մինչև մեր օրերն անցած ճանապարհին, ներկայացրեց այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել է համալասարնի ղեկավար և դասախոսական կազմը՝ կայացման դժվարին ճանապարհին: Եվ այսօր «Գլաձորը» մեկն է այն բարձրագույն ուսումնական հաստատություններից, որը կարողանում է հանրապետության համար պատրաստել բարձրակարգ մասնագետներ, մարդիկ, ովքեր թե մասնագիտական, թե մարդկային բարձր արժեքների շնորհիվ իրենց ուրույն դերակատարումն ունեն մեր երկրի կայուն զարգացման գործում: Գործունեության երեսուն տարիները եղել են «Գլաձոր» համալսարանի հիմնադրման ու կայացման տարիներ, այժմ բուհը բռնել է կայուն զարգացման և ձեռքբերումների ուղի:

«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
«Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարզերի «ուժայիններում» փոփոխություններ են սպասվում. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Իրաքի հյուսիսում ևս 2 թուրք զինվոր է սպանվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակելու ենք  գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ-ում. ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան. Փաշինյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրամիություն արտահանումը կրկնապատկվել է, բայց է՛լ ավելի ագրեսիվ ենք, և նպատակ ունենք քառապատկել, հնգապատկել մինչև տարեվերջ. Պապոյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Իրաքի հյուսիսում ևս 2 թուրք զինվոր է սպանվել

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական