Ռուսական կողմի սահմանափակումները տեխնիկական հարցեր են, որոնք հունիսի 7-8-ից հետո հերթով կլուծվեն․ այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Զուգահեռ դրան՝ այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել Եվրամիություն, Մերձավոր Արևելք արտահանման վերաբերյալ, այսինքն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, երբեմն նաև IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում։ Ճիշտ է, Եվրամիություն արտահանումը կրկնապատկվել է, բայց է՛լ ավելի ագրեսիվ ենք, և նպատակ ունենք քառապատկել, հնգապատկել մինչև տարեվերջ»,-ասաց Գևորգ Պապոյանը։
Իսկ ո՞րն է պատճառն այս սահմանափակումների՝ ձկնեղեն, պտուղ-բանջարեղեն, «Ջերմուկ», ծաղիկներ, կա՞ Ռուսաստանից ձևակերպված կոնկրետ խնդիր, թե՞ ոչ․ հարցին էկոնոմիկայի նախարարը պատասխանեց․ «Խնդիրը շատ տեխնիկական է, և հասցեատերը մենք չենք, այսինքն՝ Էկոնոմիկայի նախարարությունը չէ․․․ Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք»։
Infoport.am









