Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է օդում աէրոզոլների, այլ ոչ թե մակերեսների միջոցով, հաղորդում է gazeta.ru-ն։
Ըստ գիտնականների, «վարակված մարդկանց մոտ գտնվելը և վատ օդափոխությունը փոխանցման գլխավոր գործոններն են»:
Նշվում է, որ կորոնավիրուսի մասնիկների մեծ մասը վարակվածների մոտ նկատվում է առաջին ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջ: Դրանից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, դրանց թիվը աստիճանաբար նվազում է։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ առավել վարակիչ են այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը գտնվում է վաղ փուլում: