Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերիների հարցի միակ լուծումն սփյուռքի՝ Հայաստանից առանձին, նոր իրավաքաղաքական սուբյեկտ դառնալն ու Ալիևի նկատմամբ ճնշման գործիքներ գտնելն է. քաղաքագետ

28/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, գործող իշխանությունների առաջնորդությամբ սպառել է բոլոր տեսակի գործիքները և գերիների վերադարձի հարցում այս պահին որևէ արմատական լուծում չի կարող հետապնդել։ Ստեղծված իրավիճակում, ըստ Պողոսյանի, գերիների հետվերադարձի միակ հույսը հայկական սփյուռքն է։

«Հաճախ տեսակետ է հնչում, որ եթե Ադրբեջանը բաց չիթողնում հայ ռազմագերիներին, պետք է դադարեցնել բանակցությունները։ Բայց հանգամանքը դիտարկենք այլ դիտանկյունից. իսկ կարո՞ղ են ՀՀ իշխանությունները դադարեցնել բանակցությունները կամ եթե դադարեցնեն, դա ի՞նչ հետևանքների կհանգեցնի։

Իսկ ՀՀ իշխանություններն այս հինգ տարվա ընթացքում արդյոք կառուցել են դիմադրունակ պետություն, արդյոք վերակազմավորել և վերազինել են ՀՀ անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող բանակը, թե տապալել են գործընթացը և այժմ խայտառակ կեցվածք որդեգրելով՝ իրենք իրենք իրենց դրել են վատագույն կարգավիճակում»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ իշխանությունների վարքագիծը և քաղաքական խոսույթն են հանգեցրել այն վիճակին, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմագերիների վերադարձի հարցով դարձել է անգործունակ։

«Եթե մի փոքր կոպիտ բառ օգտագործենք՝ իմպոտենտ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով գերիների հարցով ԱԳՆ-ի տարածած այսօրվա հաղորդագրությանը՝ Արա Պողոսյանը նկատեց՝ այն պետք է դիտարկել ընդամենը որպես «գալչկա»՝ ոչ ավելին։

«Հենց իրենք էլ հասկանում են, որ դրանով խնդիր չի լուծվում։ Ընդ որում՝ 2022-2023 թվականներին մարդու իրավունքների հետ կապված քանի՞ դատական միջազգային հայցեր եղան, որոնց արդյունքում Ադրբեջանի նկատմամբ որոշումներ կայացվեցին, բանաձևեր ընդունվեցին։ Բայց դրանցից քանի՞սն Ադրբեջանի կողմից կատարվեցին. վստահաբար կարող եմ պնդել, որ որևէ մեկը չի կատարվել։

Հետևաբար այս պայմաններում նույնիսկ միջազգային ատյաններին դիմելու գործընթացն է շատ մշուշոտ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են հետ կանչել Ադրբեջանի դեմ արդեն իսկ հարուցված գործերը։ Կարծում եմ՝ այս ամենը պետք է դիտել որպես համալիր գործընթաց։

Իսկ գերիների վերադարձի հարցի լուծումը ես տեսնում եմ ոչ այնքան ՀՀ այսօրվա գործողությունների մեջ, որքան սփյուռքի՝ որպես միջազգային հարաբերությունների նոր իրավաքաղաքական սուբյեկտ դառնալու և Հայաստանից առանձին այս մասով ճնշման գործիքներ գտնելու։ Իսկ այդ ճնշման գործիքն Ադրբեջանի վրա ազդելն է թե՛ իրենց պետությունների իշխանությունների միջոցով, թե՛ տարբեր հնարքներով, որովհետև ստացվել է այնպես, որ այս պահին հայկական սփյուռքը կարող է դառնալ շատ ավելի գործունակ իրավաքաղաքական սուբյեկտ դառնալ, քան Հայաստանի Հանրապետությունը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների հարցին։

«Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- նշված է հայտարարության տեքստում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ղեկավարությունը փորձում է այնպես վարվել, որ գերիները բանակցային գործընթացում Հայաստանի համար հավելյալ քաղաքական արժեք չներկայացնեն. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ի միջոցով ստացվել են Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-ի միջոցով ստացվել են Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական