Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը:
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է, որն արդեն 3 տարի անցնում է դատական գործընթացներով։
Նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, ինչի պատճառով հայրը չի կարող այցելել Եռաբլուր՝ որդու շիրմին։