Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Գարիկ Գալեյանը «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է, որն արդեն 3 տարի անցնում է դատական գործընթացներով։

Նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, ինչի պատճառով հայրը չի կարող այցելել Եռաբլուր՝ որդու շիրմին։