Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գագիկ Սողոմոնյանը Նիկոլ Փաշինյանն է․Աղասի Ենոքյան

22/02/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գագիկ Սողոմոնյան ֆեյքը Նիկոլ Փաշինյանի կրեատուրան է։ Նա շատ նման է Նիկոլին․ նրա նման հայհոյախոս, նրա նման անպատասխանատու, նրա նման օդից վերցրած լուրերով ստեղծագործող և նրա նման՝ իր հավաքած լայքերը գոյության իմաստ դարձրած։

Մինչնիկոլյան Հայաստանում Գագիկ Սողոմոնյանի գոյությունն անհնար էր․ նախ, կային պետական ինստիտուտներ և ազատ լրատվամիջոցներ, Ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցերը երկրորդական, մարգինալ նշանակություն ունեին թե՛ պետական կառավարման համակարգի համար, թե՛ որպես տեղեկատվության աղբյուր, թե՛ որպես հանրային կոնսոլիդացիայի և մոբիլիզացիայի միջոց։ Նիկոլ Փաշինյանն էր, որ պետական բոլոր գործիքները փոխարինեց Ֆեյսբուքով՝ մի բանով, որ ըստ էության իր վերահսկողությունից դուրս է։ Նա հույս ուներ հայտնի իր ՊՈԱԿ-ով և բազմամիլիոնանոց ֆինանսավորումով այլ ֆեյքագործարաններով վերահսկել Ֆեյսբուքի հայկական տիրույթը, բայց դա հիմար մտայնություն էր՝ հիմնականում թիրախում ունենալով իր պողոսներին։

Եվ հանկարծ պողոսապետի դեմ դուրս է գալիս մի ֆեյք, որը խոսում է մարդկանց, այդ թվում նաև՝ պողոսների հետ այն լեզվով, որին նրանց սովորեցրել է Նիկոլը, տալիս է այն որակի լուրեր, որ տալիս էր Նիկոլը, կրում է այնքան պատասխանատվություն, որ կրում է Նիկոլը։ Բնական է, որ նման ֆեյքը ոչ միայն  կարող էր մրցակցել նիկոլական ֆեյքերի հետ, այլև հաղթել նրանց․ տվյալ դեպքում կարևոր է ոչ այնքան քանակը, որքան որակը։

Մինչնիկոլյան Հայաստանում հայհոյանքը մերժված էր՝ որպես հանրային հաղորդակցման լեզու։ Ոչ միայն իշխանության և նրա քննադատների կողմից հայհոյանքը չէր ընկալվում՝ որպես ընդդիմախոսության ընդունելի լեզու, այլև հանրային բարոյականությունը չէր ընդունում այդ ոճը։

Մինչնիկոլյան Հայաստանում Գագիկ Սողոմոնյան ֆեյքն իր հայհոյախոսությամբ շատ արագ կմարեր, և ոչ թե կշարունակեր իր լայքահավաքը՝ իր հաղթարշավը, ֆեյսբուքյան լանդշաֆտում։

Մինչնիկոլյան Հայաստանում կեղծիքը մերժված էր, մարդիկ ասած խոսքի համար նաև ապացույցներ էին պահանջում։ Երբ Նիկոլ-լրագրողը դարձավ Նիկոլ-վարչապետ, որևէ բան չփոխվեց նրա գործելա- և խոսելաոճում։ Նա շարունակեց կեղծ լուրեր տարածել, սուտ խոստումներ տալ, և դրա վրա կառուցեց իր ողջ ներքին քաղաքականությունը (օբյեկտիվ պատճառներով՝ արտաքին քաղաքականությունը դրա վրա կառուցել հնարավոր չէր, այլապես հիմա դրախտում էինք)։ Սուտը և կեղծիքը դարձան պետական քաղաքականության հիմնական գործիք, և զարմանալի չէ, որ դրանից օգտվում էին ոչ միայն նիկոլականները, այլև այլք, այդ թվում և՝ Գագիկ Սողոմոնյանը։ Ու զարմանալի չէ, որ Գագիկ Սողոմոնյանին մարդիկ հավատում էին նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանին․ հենց սա է Նիկոլի կերտած իրականությունը։

Նաև, ամենևին զարմանալի չի լինի, երբ պարզվի, որ իր խոստացած վիդեոները Գագիկ Սողոմոնյանը դեռ չի դնում, քանի որ Նիկոլ Փաշինյանի նման փորձում է դրանով շանտաժ անել օգտատերերին և ուղղակի փող կպցնել՝ նույնիսկ ոչ հանուն փողի, այլ հանուն Նիկոլի հետ բացարձակ կոնգրուենտության։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը ստացել է իր ստեղծագործության բնական արդյունքը՝ իրեն, իր ընտանիքին և իր քաղաքական թիմին հայհոյող ֆեյք Գագիկ Սողոմոնյանին։ Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր այդ անբարենպաստ գործոնը դարձնել իր գործիքը։

Նիկոլն օգտագործեց Գագիկ Սողոմոնյանի գործոնը՝ իր քաղաքական քննադատների նկատմամբ գործ կարելու համար։

Նախ՝ շուտափույթ պատրաստվեց հանրային ծառայողին վիրավորելը քրեականացնելու մասին օրենքը։ Հետո՝ Կարեն Բեքարյանի և Արա Սաղաթելյանի նկատմամբ գործ կարվեց կապված հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանի հետ, բայց ներկայացվեցին այլ, բացարձակ անհեթեթ մեղադրանքներ։

Նաև՝ երբեմնի ահարկու ԱԱԾ-ն այս գործով դարձավ բացարձակ անուժ փալաս։ Եվ եթե Սյունիքի մասին ասում էին, որ ԱԱԾ-ն ունի բացառիկ իրավունք տեղի իրավիճակի մասին տեղեկատվություն տալու, եթե ԱԱԾ-ին պետք է զանգեիր Սյունիքի ճամփեքին գերի ընկնելու դեպքում, և, ընդհանրապես, ԱԱԾ-ին առանձնահատուկ դեր էր վերապահված Սյունիքի անվտանգության հարցում, ապա այս ֆեյքի գործով նսեմացած ԱԱԾ-ն այլևս չի կարող հավատ ներշնչել սյունեցուն՝ որպես իր անվտանգության երաշխիք։ Սա կարևոր գործոն է դառնում Սյունիքը դատարկելու հարցում, որը կարծես թե Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունների մեջ է տեղավորվում։

Աղասի Ենոքյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն չի կարող մասնակցել միջուկային ծրագրի բանակցություններին

Հաջորդ գրառումը

Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության հերթական օրինակը. միջազգայնագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության հերթական օրինակը. միջազգայնագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական