Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Բրյուսելը պետք է աջակցի Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին և ապահովի, որ Երևանը միայնակ չմնա մարտահրավերներին դիմակայելու գործում։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալուն։
Ինյարիտուի համոզմամբ՝ Հայաստանի տեղը մշտապես եղել է Եվրոպայում՝ հաշվի առնելով ինչպես մշակութային, այնպես էլ պատմական կապերը։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի տեղը միշտ եղել է Եվրոպայում՝ լինեն դրանք մշակութային, թե պատմական կապերը։ Եվրոպական միությունը պետք է աջակցի Հայաստանին՝ վերականգնելու իր արժանի տեղը եվրոպական ընտանիքում»,-շեշտել է Ինյարիտուն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։