Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլոր թատրոններն իրավունք ունեն առանձին գոյատևել, բայց ով ստեղծել է թատրոնը, նա էլ թելադրում է պայմանները. Ռուբեն Բաբայան

12/05/2023
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր թատրոններն իրավունք ունեն առանձին գոյատևել, բայց եթե նրանք մուտք են գործում պետական համակարգ, իրենց կարգավիճակի լիազորությունները հանձնում են պետությանը, և պետությունն ինքը կարող է որոշել տվյալ թատրոնի հետագա գոյության լավագույն ձևը։ Ով ստեղծել է թատրոնը, նա էլ թելադրում է պայմանները։ Եթե չես ուզում, որ պետությունը խառնվի քո գործերին, պետք է ասես՝ թողեք՝ ինձ համար ազատ գոյատևեմ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նամն տեսակետ հայտնեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի՝ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու փաստին։

«Խնդիրը հետևյալն է. Երևանին քանի՞ թատրոն է պետք։ Ո՞վ կարող է դա որոշել. իհարկե, միայն հանդիսատեսը։ Թատրոնները կենդանի օրգանիզմներ են։ Ամբողջ աշխարհում դրանք ծնվում, ապրում և մահանում են, հետո նոր թատրոններ են ծնվում։ Եվ որպեսզի թատրոնները կարողանան ծնվել, ազատ ստեղծագործել և ինչ-որ պահի մարդու նման մահանալ, այս ամբողջ բեռը չի կարելի պետության վրա դնել։

Դրա համար ամբողջ աշխարհում ընդունված է այսպես ասած մեկենասության համակարգը։ Այդ համակարգը նախ տալիս է ազատություն, երկրորդը՝ հնարավորություն է տալիս իրար կապել բիզնեսը և թատրոնը։

Ես մոտ 30 տարի է՝ խոսում եմ մեկենասության օրենքի մասին։ Բոլորը կարծես համաձայնում են, կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ներառում են այդ կետը, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվում։ Կարծում եմ՝ այս հարցով պետք է քննարկում տեղի ունենա, հակառակ դեպքում նման դեպքերը կրկնվելու են»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Նրա համոզմամբ՝ եթե գործեր մեկենասության մասին օրենքը, «Գոյ» թատրոնն իր համար անպայման մեկենաս կամ հովանավոր կգտներ։

«Որքան ես եմ հետևում գործընթացներին, պետությունը չի ասում, որ փակում է «Գոյ» թատրոնը կամ հեռացնում է անձնակազմին։ Պետությունն ասում է, որ վերացնում է թատրոնի ադմինիստրատիվ մասը, և որ ստեղծագործական զարգացման մասով «Գոյ»-ը որևէ պրոբլեմ չունի։ Համաձայն են թատրոնում դրան, թե ոչ, հավատում են, թե չեն հավատում, դա արդեն այլ հարց է։

Այսօր էլ՝ իմ նշած մեկենասության մասին օրենքի բացակայության պայմաններում, կան շատ հետաքրքիր մասնավոր թատրոններ։ Նրանք ամբողջովին ազատ են պետությունից։ Ես 25 տարի ղեկավարում եմ Տիկնիկային թատրոնը և կերազեի,որ այդ օրենքը լիներ ու ես պետությունից անջատվեի, հանգիստ ստեղծագործեի։

Պետական համակարգում բյուրոկրատիզմ կա՝ սկսած գնումներից, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ժամանակը ստեղծագործելուն տրամադրել։ Ես իմ կյանքում երևի մի տասն անգամ ավելի շատ ներկայացում կբեմադրեի, քան բեմադրել եմ, որովհետև ամեն օր զբաղված ես թղթաբանությամբ»,- ամփոփեց Ռուբեն Բաբայանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի զինվորականներն այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքների զորամասեր

Հաջորդ գրառումը

Յակուտիայում մոտ 4 հազար տարի առաջ ապրած մարտիկի կերպարն են վերստեղծում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025
Հաջորդ գրառումը

Յակուտիայում մոտ 4 հազար տարի առաջ ապրած մարտիկի կերպարն են վերստեղծում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական