Բլինկենը ժամանել է Կիև

13

Պաշտոնական այցով Կիև է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին հայտնում է eurointegration.com.ua-ն։

Սեպտեմբերի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Բլինկենն արդեն Ուկրաինայի մայրաքաղաքում է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի հնարավորության մասին ԶԼՄ-ները ոչ պաշտոնապես իմացել են չորեքշաբթի, սակայն Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը։