Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բա ԲԴԽ 9 անդամների մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչո՞ւ են Բորիս Բախշիյանին հիշել հենց հիմա». Արամ Վարդևանյան

02/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդության բավարարմանը, կարծիք հայտնեց, որ նպատակն այն է եղել, որ անպայման լինի այլ դատավոր, քանի որ ներկայիս իշխանությունը չի կարողանում հանդուրժել իրական անկախ դատավորի։

«Շատ հնարավոր է, որ առաջիկայում մենք տեսնենք, որ, ենթադրենք, միջնորդություն լինի Բարձրագույն դատական խորհրդին, որ ԲԴԽ-ն հենց ինքն իրեն պատժի և ԲԴԽ-ն դա ևս կանի։ Այսինքն՝ նույն ձևով, ինչպես միաձայն որոշել են, որ Բախշիյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի, ավելին՝ կալանավորման թույլտվություն էլ են տալիս։

Ուշադրություն դարձրեք նաև նրան, որ վերջին 4 տարվա ընթացքում նման բան չէր եղել։ Նույն ձև կասեն՝ ինքներս մեզ կպատժենք։ ԲԴԽ-ն այդպիսի ինստիտուցիոնալ, ԵԽԽՎ-ի իմաստով՝ շատ «ժողովրդավարական» կառույց է, որը Սահմանադրությամբ ասում է, որ պետք է դատավորներին պաշտպանեն, բայց իրենք երևի դա այլ կերպ են մեկնաբանում։ Ստացվում է շատ «պատահական», այն բանից հետո, որ Աշոտ Երկաթն է ազատ արձակվում։ Բա ԲԴԽ 9 անդամների մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչո՞ւ են Բորիս Բախշիյանին հիշել հենց հիմա։

Եթե հիմա են սկսել նման որոշում կայացնել, բացառապես պայմանավորված է նրանով, որ կոնկրետ այս դատավորը ցուցաբերել է իրական անկախություն»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Ինչ վերաբերում է  ԲԴԽ-ի այդ որոշման դեմ  նախատեսված բողոքի ցույցերին, Արամ Վարդևանյանն ասաց, որ պատրաստ է մասնակցել նման ցանկացած միջոցառման, քանի որ սրանով կարծես թե դատական համակարգի վերջին մեխն են խփում։

Նրա բնորոշմամբ, այսօրվա իշխանությունները վերջին տարիների ընթացքում բառացիորեն ստեղծեցին կալանքի դատարաններ և մեկ առ մեկ ընտրեցին, թե ովքեր պետք է լինեն այնտեղի դատավորները։

«Եթե ԵԽԽՎ-ի պատկերացմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանում է այդ ժողովրդավարության բաստիոնը, ապա այդ դեպքում եկեք ես լռեմ, օգտվեմ լռելու իրավունքից։ Օրինակ, ինձ կվստահե՞ք, որպեսզի ես իրականացնեմ ֆինանսաբյուջետային համակարգի ռեֆորմ, չե՞ք ասի, թե ի՞նչ առնչություն ունեմ այդ ոլորտի հետ։ Հիմա ես չեմ պատկերացնում, թե Գագիկ Ջհանգիրյանն ի՞նչ առնչություն ունի բարեփոխումնների հետ»,- ընդգծեց նա։

Միաժամանակ նա ասաց, որ իշխանությունների դեպքում հետապնդումներ սկսելն իրավիճակային է, հետևաբար՝ այս պահին արդեն որոշել են, որ դատավորի նկատմամբ պետք է սկսվի հետապնդում, մինչդեռ խոսում են ժողովրդավարության մասին։ Ուզում եմ ԵԽԽՎ-ին իսկապես հարց տալ՝ կարծում են՝ իսկապես սա՞ է ժողովրդավարությունը։

«Բռնապետության մասին խոսելիս միշտ կարելի է հիշել Սադամ Հուսեյնին, օրինակ, նույն ԱՄՆ և ԵՄ դեսպանը, կարծում եմ՝ լավ կհիշեն։ Նա էլ էր ասում, որ որևէ մեկի նկատմամբ ռեպրեսիա չի իրականացվում, որ Իրաքի դատարաններն աշխարհի ամենաարդար դատարաններն են, իրավապահներն էլ բարեխիղճ, օրենքին ծառայող մարդիկ են։ Բայց մարդկանց տանում էին ու տարիներով կալանավորում էին»,- եզրափակեց նա։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը

Հաջորդ գրառումը

Կութեցիները չգիտեն՝ գարնան ինչ են անելու. Պետությունը որեւէ փոխհատուցում չի տվել կութեցիներին, որոնց անասուններին ադրբեջանցիները հափշտակել էին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Կութեցիները չգիտեն՝ գարնան ինչ են անելու. Պետությունը որեւէ փոխհատուցում չի տվել կութեցիներին, որոնց անասուններին ադրբեջանցիները հափշտակել էին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական