Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ճշգրիտ տվյալներ կներկայացնի մեր պահանջի համաձայն։ Սա կարող է դիտվել նաև որպես երկու կողմի միջև վստահության հիմնարար միջոց»,- ասել է նա։
Ամիրբեկովը նշել է, որ ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը շատ անորակ է և ցածր մակարդակի։