Հարգելի գործընկեր,
Մայիսի 6-ին, ժամը 13․30 Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում կկայանա համերգ՝ նվիրված դպրոցի վերանորոգման նախագծին։ Վերանորոգման շրջանակում իրագործվող դրամահավաքի մասին մանրամասներ կարող եք կարդալ այստեղ՝ https://rearmenia.com/hy/fundraisers/give-life-to-the-art-in-arevshat։
Միջոցառմանը նաև ներկա կգտնվի հանրահայտ երաժիշտ Արա Գևորգյանը, որը 11 հարակից գյուղերից եկած աշակերտներին ոգեշնչման խոսքեր կփոխանցի։ Դպրոցում գործում է տարածաշրջանի ազգային գործիքների ամենաակտիվ համույթներից մեկը, որը միջազգային մրցույթներում Հայաստանը պատվով է ներկայացնում։
Տեղափոխումը Երևանից Արևշատ և վերադարձը ապահովված է։ Համերգը տևելու է 1 ժամ։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու գյուղերի զարգացմանն ուղղված հայտնի անձանց մասնակցությունը։
Ապրեցնենք արվեստը Արևշատում
Նոր շունչ՝ Արևշատի երաժշտական դպրոցին
Հարգանքով՝ Anzhela Alekian reArmenia, PR Manager
Mobile: +374 91 349400 www.rearmenia.com