Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել

20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

 Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը: