Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին

16/03/2026
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին 2020թ․ հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանը 2 անգամ ռմբակոծել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ տարածաշրջանի հայտնի հայկական կրոնական հուշարձաններից մեկը, հետագայում` երբ Շուշին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, որի արդյունքում հեռացվել են հիմնական կրոնական խորհրդանիշները։ Ղազանչեցոցի ճակատագրին են արժանացել Արցախի այլ եկեղեցիներ, տաճարներ, խաչքարեր ևս։

Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ ժամ») եկեղեցին ոչնչացվել է պատերազմից հետո, իսկ ադրբեջանական պաշտոնական հայտարարություններում փորձեր են արվել ժխտել դրա հայկականությունը։ Նմանատիպ փոփոխություններ են արձանագրվել նաև Վանքասարի եկեղեցում, որտեղ հեռացվել են հայկական արձանագրությունները և վնասվել են քրիստոնեական խորհրդանիշները, իսկ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին ամբողջությամբ քանդվել է։ Բացի առանձին հուշարձաններից, արձանագրվել են նաև ամբողջական բնակավայրերի ոչնչացման դեպքեր, այդ թվում՝ Մոխրենես և Քարին Տակ գյուղերում, որտեղ արբանյակային պատկերները ցույց են տալիս բնակելի տարածքների լայնածավալ ոչնչացում։ 2020թ․ պատերազմից հետո և հատկապես 2023թ․ սեպտեմբերյան ռազմական գործողություններից ու ավելի քան 100000 հայերի բռնի տեղահանումից հետո Արցախում արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ վայրերի ոչնչացման, փոփոխման և յուրացման դեպքեր։

Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնը, «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ գրավոր զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանին։ Զեկույցը ներկայացվել է Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող հետաքննության շրջանակում, որը 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Հետաքննությունն իրականացվում է Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով խորհրդարանական բոլոր կուսակցությունների խմբի և Հայաստանի հարցերով խորհրդարանական բոլոր կուսակցությունների խմբի հետ համատեղ։

Միազգային և համեմատական իրավունքի կենտրոնը 2021թ․ ի վեր Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության վիճակի շարունակական մոնիթորինգ, փաստաթղթավորում և իրավական գնահատում է իրականացրել։ Կենտրոնի ուսումնասիրությունները հիմնված են բազմաշերտ մեթոդաբանության վրա, որը ներառում է բարձր լուծաչափով արբանյակային պատկերների ուսումնասիրություն, բաց աղբյուրների ստուգման մեթոդներ, միջազգային փորձագետների խորհրդատվություն, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների վերլուծություն և տեղահանված համայնքների ներկայացուցիչների վկայություններ՝ լրացված միջազգային մոնիթորինգային հարթակների և ակադեմիական աղբյուրների նյութերով։

Կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2021թ․ ի վեր հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ կարևոր վայրեր՝ ներառյալ եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, պատմական գյուղեր և հուշարձաններ, ենթարկվել են վանդալիզմի, կառուցվածքային փոփոխությունների կամ պարզապես ոչնչացվել են։ Անկախ մոնիթորինգային կազմակերպությունների կողմից իրականացված արբանյակային ուսումնասիրությունները նույնպես հաստատում են հայկական համայնքների կողմից նախկինում բնակեցված բազմաթիվ բնակավայրերի ֆիզիկական վերացումը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արձանագրված դեպքերը տեղի են ունեցել տարբեր հանգամանքներում․ արձանագրվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասներից մինչև հետպատերազմյան փոփոխություններ՝ մշակութային լանդշաֆտների վերափոխում, հայկական արձանագրությունների ու խորհրդանիշների հեռացում։ Թեև յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության առարկա է և տեղի է ունեցել առանձնահատուկ հանգամանքներում, ընդհանուր պատկերը վկայում է մշակութային ինքնության կրող ժառանգության կրկնվող և շարունակական վնասի մասին։ Բռնի տեղահանված արցախցիները զրկված են իրենց հարազատների գերեզմաններին այցելելու և հայկական մշակույթում կարևոր դեր ունեցող հիշատակի և սգո արարողություններն իրականացնելու հնարավորությունից։

Միջազգային իրավունքը մշակութային ժառանգության պաշտպանությունը դիտարկում է որպես կարևոր պարտավորություն։ 1954 թ․ Հաագայի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները պարտավորեցնում են պետություններին պաշտպանել մշակութային արժեքները զինված հակամարտությունների ժամանակ։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի շրջանակում մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է առնչվել անձնական և ընտանեկան կյանքի, կրոնական ազատության և մշակութային կյանքին մասնակցելու իրավունքների խախտումներին։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում անկախ միջազգային առաքելությունների մուտքի բացակայությանը, որը լուրջ խոչընդոտ է մշակութային ժառանգության վիճակի լիարժեք գնահատման համար։

Զեկույցում նշվում է, որ առկա են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային պարտավորությունների խախտումների լուրջ ռիսկեր։ «Մշակութային հուշարձանների ոչնչացումը կամ դրանց ինքնությունը փոփոխումը կարող են առաջացնել ինչպես միջազգային իրավական պատասխանատվություն պետության համար, այնպես էլ անհատական քրեական պատասխանատվություն միջազգային քրեական իրավունքի շրջանակում», -նշված է զեկույցում։ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է միջազգային համակարգված արձագանք։

Անհրաժեշտ է ապահովել անկախ միջազգային փորձագետների մուտքը տարածաշրջան՝ շարունակական մոնիթորինգ իրականացնելու համար, ինչպես նաև տեղահանված քաղաքացիների մշակութային իրավունքների պաշտպանություն։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը շարունակում է փաստահավաք և վերլուծական աշխատանքը՝ նպատակ ունենալով նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակում պատասխանատվության և պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի լրագրողը, սազը առած, գովում էր Նիկոլ Փաշինյանին. ադրբեջանագետ

Հաջորդ գրառումը

Եթե ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150 000 դրամ, պետք է գոնե 600 000 դրամ մի կողմ դրած գումար ունենաք. ԿԲ ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Եթե ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150 000 դրամ, պետք է գոնե 600 000 դրամ մի կողմ դրած գումար ունենաք. ԿԲ ներկայացուցիչ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական