Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը նրա անունից որոշումներ կայացնելու իրավունք չունեն․ Արմեն Աշոտյան

07/09/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Աշոտյան-քաղաքացիներ հարցուպատասխանը.

1․ Ի՞նչ եք կարծում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին զարգացումների մասին։

Արմեն Աշոտյան – Ակնհայտ է, որ այդ հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների  և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,  թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում։

Իշխող ռեժիմը փորձեց «դիվանագիտական հաղթանակ» ներկայացնել սեփական նախաձեռնությամբ և Ադրբեջանի համաձայնությամբ այդ խնդրի դուրս մնալը հայ-ադրբեջանական «խաղաղության» փաստաթղթից, և  նման պահվածքը սեփական ժողովրդին հիմարացնելու հերթական փորձն է։

Հիշեցնում եմ, Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, ոչ թե դուրս է մնացել օրակարգից, ոչ թե մոռացվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության» պայմանագրում։ Եվ այս փուչիկը շատ արագ պայթեց նախ՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումների մասին նոր տեղեկատվության, իսկ հետո՝ Նիկոլի հրապարակային առաջարկից բոլոր դժվար և չհամաձայնեցված հարցերը հայ-ադրբեջանական թղթի կտորից հանելու մասին։

Հիշեցնեմ նաև, որ նման քարոզչական փոշի նիկոլական թիմը փչում էր մեր աչքին Իրանով ամիսներ առաջ բացված ճանապարհի առիթով՝ Ադրբեջանից Նախիջևան։ Ինչ վերաբերում է Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը։

2․ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ինչպիսի՞ նոր զարգացումներ և փաստաթղթեր եք կանխատեսում, որոնց մասին խոսում է իշխանությունը։

Արմեն Աշոտյան – Նորից նշեմ, որ այսօրվա Հայաստանը շատ և ավելի հեռու է Եվրոպական ստանդարտներից (նույն կոպենհագենյան), քան 2018-ի սկզբին Սերժ Սարգսյանի օրոք։ Եվրոպական մայրաքաղաքներում լավ գիտեն, որ մեր միջև գործող CEPA-ն (նորից՝ Սերժ Սարգսյանի թողած), կյանքի չի կոչվում, դրանով նախատեսված բարեփոխումների մեծ մասը կամ չի իրականացվում կամ մնում է թղթի վրա։ Այս ձախողման հիմնական պատճառը Փաշինյանի իշխանության մասնագիտական, վարչարարական, ինտելեկտուալ սնանկությունն է, և սա նույնպես քաջ հայտնի է Բրյուսելում, ով ելնելով քաղաքական կոնյուկտուրայից, լռում է նաև այդ մասին, ինչպես հայտնի ժողովրդավարական հետընթացի, ավտորիտարացման, քաղաքական բանտարկյալների և այլնի մասին։

Վիզաների ազատականացման երկխոսությունը գուցե և մեկնարկի, սակայն կրկին կանխատեսեմ, որ Նիկոլի կառավարությունը ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները։ Ուստի այս հարցը ևս կարող ենք «գրել սառույցին»։ Իմ տեղեկություններով այժմ ԵՄ -ի հետ բանակցվում է ընդամենը մի աշխատանքային փաստաթուղթ, որը կոչվում է «Գործընկերության գերակայություններ» (Partnership priorities) և ոչ թե որևէ նոր բովանդակություն կամ գաղափար է պարունակում, այլ ընդամենը CEPA-ից բխող ուղղություններով եռամյա (որպես կանոն) առաջնահերթություններ է ուղենշում։ Ի դեպ, այդ սոսկ աշխատանքային թուղթն էլ է ձգձգվում Փաշինյանական  կառավարության ապիկարության պատճառով։ Երևի հենց այս տեխնիկական փաստաթուղթն է Նիկոլը փորձելու ծախել ժողովրդի վրա որպես «խաղաղություն»։

3․ Ծանոթացա Արցախի Անկախության օրվա առիթով Ձեր տպագիր ելույթին, որը գուցե դառն էր, բայց, իմ կարծիքով ազնիվ։ Իսկ ի՞նչ ավելի կոնկրետ առաջարկներ կարող եք անել Արցախի բարոյահոգեբանական հայաթափումը կանխելու համար։

Արմեն Աշոտյան – Շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի նպատակը պետք է լինի նոր Արցախյան շարժում ձևավորելը։ Ցավոք, հատվածական նախաձեռնությունները, անհատական ջանքերը, այս կամ այն առանձին իրականացվող նախագծերը, որքան էլ ստեղծվեն և առաջ մղվեն հայրենասեր և ազնիվ մարդկանց կողմից, չեն լուծելու այս իրականում համակարգային և խորը խնդիրը։ Նախկինում բարձրաձայնված իմ առաջարկություններից կարող եմ կրկին բարձրաձայնել Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս սրբադասելու Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին (Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրինակով)։ Կարծում եմ նաև, որ դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։

4․ Ալիևը շարունակ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն ասաց, որ կհամաձայնի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

Արմեն Աշոտյան – Ալիևի ցանկությունը բացատրելի է․ Արցախը օկուպացնելուց և հայաթափելուց հետո նա ցանկանում է վերացնել նաև Արցախի հարցով զբաղվող մանդատ ունեցող միակ միջազգայնորեն ճանաչված կառույցը։ Ի հակասում սեփական ամպագոռգոռ հայտարարությունների, նա լավ գիտակցում է, որ Արցախի խնդիրը փակված չէ, և ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունը դրա միջազգային արձանագրումն է։ Նիկոլի մանր առևտրային շուստրիությունը նույնպես ընթեռնելի է։ Արցախը Ալիևին դե ֆակտո հանձնելուց հետո, նա ամբողջությամբ պատրաստ է օգնել նրան ջնջելու Արցախի հարցը միջազգային օրակարգից, սակայն փորձում է առուծախ անել «утром-деньги, днем-стулья» սկզբունքով։ Որքան էլ տեսանելի է «Արցախը՝ Հայաստանի դիմաց» նրա որդեգրած քաղաքականության ողջ կործանարար և ավերիչ բնույթը, Նիկոլը համառորեն պատրաստ է էլ ավելի խորը փոսի մեջ գցել Հայաստանը և ողջ հայությանը։

Իրականում չի կարելի թույլ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ ՄԽ-ն թեկուզ սառեցված և ինակտիվ վիճակում, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է։ Որքան էլ համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) այս պահին, մեղմ ասած, հաշտ չեն, պարզ է, որ մի օր վերսկսելու են թե՛ շփումները, թե՛ միջազգային գերակա ուղղություններով համատեղ աշխատանքը։ Պատահական չէ, որ անկախ ուկրաինական պատերազմից, ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը, ոչ Փարիզը այս պահին հանդես չեն եկել ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ։ Եվ վերջում մեկ այլ շատ կարևոր հանգամանքի մասին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն մտնում ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատի մեջ։ Այդ մանդատը հաստատվել է 1994 թ․ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում և վերաբերելի է բացառապես Արցախի հարցին։ Նիկոլը չունի ոչ մի իրավունք համաձայնելու ՄԽ-ի լուծարմանը և շաղկապելու «խաղաղության» պայմանագրի հետ։ Արցախի հարցի տերը արցախահայությունն է, ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը նրա անունից որոշումներ կայացնելու իրավունք չունեն։

5․ Պարոն Աշոտյան մի անձնական հարց տամ, եթե դեմ չեք։ Ո՞նց եք անցկացրել ամառային ամիսները բանտախցում։ Ինչո՞վ եք զբաղվել։

Արմեն Աշոտյան – Ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած մյուս 12 ամիսները «Նուբարաշեն» ՔՀԿ-ում։ Տարվա եղանակները այստեղ ինձ համար կիրառելի չեն, բերդում շուրջպարի միևնույն եղանակն է՝ մշտական պայքարի եղանակ է․ գոյության պայքարի, ազատության համար պայքարի, մեղքերի դեմ պայքարի, առողջությունը պահպանելու պայքարի, տարաբնույթ միջատների դեմ պայքարի, ծուլության ու հուսահատության դեմ պայքարի, ազգուրացների դեմ պայքարի․․․ Ասում են, որ կյանքը պայքար է։ Եթե այդպես է, ապա ազատազրկումը այդ պայքարի դեմ առ դեմն է, մենամարտը։ Եվ ինչպես սովորական կյանքում, այնպես էլ այստեղ․ եթե հաղթես ինքդ քեզ, մնացած ամեն ինչը հաղթահարելի է։ Ամառային ընթերցանությունից կարող եմ խորհուրդ տալ Նիկոլայ Սերբացու «Պատերազմը և Աստվածաշունչը» , Նասիմ Թալեբի «Шкура на кону», Դեն Գոնսի «Պլանտագենետները» գրքերը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ 06.09.2024

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բnղnքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. նոր վարչապետի նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական