Հինգշաբթի, Փետրվարի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի դեմ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին

27/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսեւորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է առաջին հերթին հայկական պետության համար»,-ասել է նա Ադրբեջանում նշվող հիշատակի օրը ժողովրդին ուղղված իր ուղերձում:

«Ես արդեն ասել եմ, եւ այսօր՝ Հիշատակի օրը, մեր շեհիդների լուսավոր հիշատակի առջեւ եւս մեկ անգամ կասեմ՝ եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի եւ պետության համար, ապա առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը: Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի եւ Հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»,-հավելել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն երկար հայտարարության մեջ ագրեսիան անվանում է «Հայաստանի զինված ուժերի հերթական ռազմական սադրանքի կանխում», որը, իբր, համապատասխանում է միջազգային հումանիտար իրավունքներին, թվարկում է հայկական կողմի ենթադրյալ «հանցագործությունները», հաղորդում ՄԻԵԴ եւ Միջազգային դատարան դիմումների մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերջին մասում ասվում է․ «Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Հայաստանին կոչ ենք անում հարգել այդ հիմնարար սկզբունքներն ու հետեւել միջազգային պարտավորություններին՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության պահպանման եւ բարգավաճման»։

Հատկանշական է, որ ինքնիշխանության հարգման մասին խոսում է երկիր, որը օկուպացրել է ոչ միայն Արցախի մի մասը, այլ նաեւ ներխուժում է Հայաստանի ինքնիշխան տարածք։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան

Հաջորդ գրառումը

Հույն քաղաքագետը Թուրքիան անվանել է Ռուսաստանի համար անվստահելի գործընկեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանը

12/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհում էլ ո՞ր ժողովուրդն է, որ 1575 տարի առաջ սրբացրել է իր հայրենիքի ազատության, անկախության և Քրիստոսի հավատի համար քաջաբար ընկած ռազմիկներին

12/02/2026
Նորություններ

Դատարանը մերժել է Արման Սարոյանի գործով եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը

12/02/2026
Նորություններ

Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը. Աբրահամյան

12/02/2026
Հաջորդ գրառումը

Հույն քաղաքագետը Թուրքիան անվանել է Ռուսաստանի համար անվստահելի գործընկեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական