Արցախը կօգնի Հայաստանին․ Վիտալի Բալասանյան

205

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:  Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Վիտալի Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում: