Մարտի 10-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Հայաստանին հրավիրել էր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։