Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք. Փաշինյան

233

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ:

Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք: Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարեւոր է արձանագրել, որ հանցագործների ձերբակալությունները սկսված են»,- ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ  գիշերը ցուցարարները շրջափակել են Արարատ Միրզոյանի մեքենան, նրան դուրս են բերել մեքենայից եւ ծեծի ենթարկել: Մեքենայում է եղել նաեւ Արարատ Միրզոյանի զավակը: