Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց․ «Գեղարդ» հիմնադրամի կոչը՝ «Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչներին

13/09/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գեղարդ» հիմնադրամը դիմել է «Ֆորմուլա 1»-ի կազմակերպիչներին՝ կոչ անելով թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն օգտագործի իրենց անունն ու հեղինակությունը՝ որպես հանցագործությունները, ճնշումները, բռնությունները քողարկելու միջոց։ «Գեղարդ» հիմնադրամն այդ մասին հայտարարություն է տարածել ։ 

«Ավտոսպորտի ամենահեղինակավոր մրցաշարի՝ «Ֆորմուլա 1»-ի փուլերից մեկը 2024 թվականի սեպտեմբերի 13-15-ը կայանալու է Բաքվում։ Ի թիվս այլ նպատակների՝ Ադրբեջանը սպորտային միջոցառումներն օգտագործում է բռնազավթած Արցախում տարվող հանցավոր քաղաքականությունն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարձակումները քողարկելու և միջազգային հանրության ուշադրությունն շեղելու համար։ Նավթային խոշոր եկամուտները հնարավորություն են տալիս կազմակերպելու թանկարժեք միջոցառումներ՝ Եվրոպական խաղեր, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղեր, «Ֆորմուլա 1» մրցաշար և այլն։ Միջազգային միջոցառումների կազմակերպման համար Բաքուն սկսել է մեծ գումարներ ծախսել դեռևս 2010 թվականից, իսկ 2023 թվականին այն կազմել է մոտ 120 միլիոն դոլար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Ֆորմուլա 1» մրցաշարի փուլն անցկացնելու իրավունքի համար 2016 թվականին Բաքուն վճարել էր 34 միլիոն դոլար, իսկ 2023 թվականին՝ 57 միլիոն դոլար։ 

Դեռևս 2016 թվականին բրիտանական «Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպությունը «Ֆորմուլա 1»-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունին կոչ էր արել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադառնալ նաև ակտիվիստների դեմ ճնշումների խնդրին։ Իսկ կազմակերպության ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենթը նշել էր, որ Ադրբեջանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներն օգտագործում է իր կերպարը բարելավելու համար։

Հարկ է նշել, որ «Ֆորմուլա 1»-ի մրցուղին անցնում է Բաքվի կենտրոնական փողոցներով։ Մրցուղու հարևանությամբ է գտնվում տխրահռչակ Ռազմավարի պուրակը, որը Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խորհրդանիշն է։ Այստեղ են ցուցադրվում 2020 թվականի պատերազմի ժամանակ որպես ավար ձեռքբերված զինտեխնիկան, հայ զինվորների արյունոտ սաղավարտները, զինվորականների մանեկենները։ Դրանց ցուցադրումը խիստ քննադատության էր արժանացել իրավապաշտպան կառույցների, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից։ 

2023 թվականին «Ֆորմուլա 1»-ի Բաքվի փուլն անցկացվել էր ապրիլի 30-ին՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման էր ենթարկել Արցախի հայությանը՝ 120 000 բնակչին զրկելով սննդի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների մատակարարումից։

Այսօր, երբ Բաքուն հերթական անգամ պետք է հյուրընկալի ավտոարշավի փուլը, Ադրբեջանի բանտերում շարունակում են ապօրինի պահվել տասնյակ հայ գերիներ։ 

«Գեղարդ» հիմնադրամն ավտոմրցաշարի կազմակերպիչներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և թույլ չտալ՝ իրենց անունն ու հեղինակությունն օգտագործել՝ որպես հանցագործությունները, ճնշումները, բռնությունները քողարկելու միջոց։ Այս առումով՝ «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը պետք է կշռադատի՝ որքանով է նպատակահարմար մրցաշար անցկացնել մի երկրում, որտեղ խիստ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը, և որը զավթողական ու ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է

Հաջորդ գրառումը

ՄՊՀ–ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի է ունենում հերթական գործարքը՝ Հայաստանը ՌԴ-ի աշխարհաքաղաքական վերահսկողության հաշվեկշռից փոխանցելու Թուրքիայի հաշվեկշիռ. քաղաքագետ

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրություն փոխելու խնդիրը Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականություն տալն է

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Անձնազոհություն է կատարել». չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակի առաջադրելուն

01/06/2026
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

ՄՊՀ–ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական