Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ, ԻՊ գրոհայինների հետ իր կապերի մասին սկանդալներից հետո, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատերազմներ է սկսում՝ թուրքերի ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից շեղելու համար, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
«Բոլորին հայտնի է, որ ԻՊ-ն սիրիական նավթ էր վաճառում Թուրքիայի տարածքով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հովանավորության ներքո, և իհարկե, որ թուրքերը մասնակցում էին այս նավթի առևտրին: Դրանք նրա նպատակներն են, և դա վտանգավոր է», ասել է Սիրիայի առաջնորդը: