Առաջիկայում նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում

14

«Մենք պատրաստ ենք շարունակել  աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում  եռակողմ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման միջոցով: Գործընթացները, որոնք չափազանց զգայուն են երկու կողմերի համար, պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումներ»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Նա նաև տեղեկացրել է, որ տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը` «3+3» ձևաչափով, (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է կայանալ առաջիկա ամիսներին։

«Ներկայումս մշակվում են 3+3 երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական հարցերը, հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտակա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝  հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան»,-ասել է Գոնչարը։