Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապագա ընտրություններում հաղթող ուժերը. Վահե Հովհաննիսյան

05/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու: Այս մասին իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ, հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները,  ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։

«Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանաձևն է՝ ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր։ Ապագան նրանցն է, ովքեր կգան Հայաստանի հետպատերազմյան վերականգնման իրատեսական փաթեթով։

Նրանք, ովքեր կունենան ռացիոնալ ասելիք և հասարակության հետ աշխատելու մտածված ստրատեգիա, ունենալու են հաջողություն։ Եվ ականատեսն ենք լինելու ամենատարբեր կոալիցիաների, համագործակցության ձևաչափերի, որովհետև լինելու է «ասելիքների», մտավոր պոտենցիալի կենտրոնացման անհրաժեշտություն։

Պետք է դուրս գալ. «Ժողովուրդը լիդեր է սպասում, որ հետևից գնա» թակարդից։ Դա ոչ միայն խաբկանք է, այլև այսօր ժողովուրդը կարող է (և պատրաստ է) հոշոտել ցանկացած պոտենցիալ լիդերի։ Ժողովուրդը բովանդակություն և իրական ապագա է սպասում։

Միֆական լիդերը, մինչև վերջ գնալը, «մահապարտ լինելը», անձնազոհության խոստումը հարաբերական հասկացություններ են։ Ամեն ինչ տեսել ենք։

Հասարակության այս վիճակը «ընտրում» է Նիկոլ կամ անտարբերություն։ Իշխանություն փոխելու համար պետք է հասնել հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա հնարավոր է միայն նոր բան առաջարկելով ու մարդկանց հետ ճիշտ հաղորդակցություն կառուցելով։ Կոտրված, պարտված ժողովուրդներին պետք է ցույց տալ ապահովության, արժանապատվության, հանդարտության օդը։

Իսկ սրան հասնելու համար պետք է.

ա. Ապահովել ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր

բ. Կազմակերպել համակարգված աշխատանք, թիմեր

գ. Ներդնել անհրաժեշտ ռեսուրս

դ. Գտնել իշխանության ընտրական թեզերի հակաթույնը։ Դա ունիվերսալ լուծում չէ, և ամեն ոչ իշխանական միավոր դա պետք է անի իր հիմնական բովանդակությանը՝ դիրքավորմանը համահունչ։

Այս ընտրությունները նաև առանձնահատուկ են լինելու նրանով, որ քաղաքական դաշտում կա իրական քաղաքական և որակական սերնդափոխության հնարավորություն։ Վերջին տարիներին հանրային դաշտում հայտնվել են բազմաթիվ նոր դեմքեր, որոնք վաստակել են նոր քաղաքական ուժեր, միավորներ ձևավորելու և պայքարին մասնակցելու, իրական սերնդափոխություն իրականացնելու իրավունքը։ Նրանք կարող են հաջողություն ունենալ, քանի որ հասցրել են թրծվել նոր իրականության մեջ, տիրապետում են հանրային իրական տրամադրություններին և ունեն առողջ մղումներ։

Այս ամենը կարող է իրոք փոխել հասարակական տրամադրությունները։ Այս պրոցեսի համար պետք են մոդերատորներ, ոչ թե՝ մեկ լիդեր։ Պետք են մոդերատորներ, ովքեր կփորձեն միավորել թիմեր և գաղափարներ։ Լիդերներ փնտրելու, հորինելու, վերակենդանացնելու փոխարեն պետք է գործել այս ուղղությամբ։ Եվ այս ճանապարհին համայնքային ընտրություններում (օրինակ՝ Գյումրիում և այլուր) կարելի է ձգտել նոր համատեղ ֆորմատների։ Փորձարկել համատեղ աշխատանքի մշակույթը։

Եվ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն. արտաքին գործոնը։ Սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է, բայց սա փաստ է։ Սա հիմնական ուժերից պահանջելու է բարձր վերկուսակցական գիտակցում՝ համատեղ մեծ ջանքի գործադրմամբ հնարավորինս մեղմել օտար ուժերի և պետությունների ազդեցությունը մեր ներքին գործերին։ Իսկ որ դա լինելու է, հատկապես՝ ոչ բարեկամ պետությունների կողմից, ցավոք, կասկած չի հարուցում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հանուն» կամ «ընդդեմ» լինելը միմյանց բացառող հասկացություններ չեն, այլ ավելի շուտ՝ փոխլրացնող ջանքեր. Դավիթ Անանյան

Հաջորդ գրառումը

Բելգիայում ՀՀ դեսպանը սպառնալիքներ է ստացել. հաստատում է ԱԳՆ-ը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Բելգիայում ՀՀ դեսպանը սպառնալիքներ է ստացել. հաստատում է ԱԳՆ-ը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական