Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անթալիայի դիվանագիտական ֆորումը շարունակում է իր աշխատանքները. պարզապես դրանք պատշաճ մակարդակով չեն լուսաբանվում

02/03/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես արդեն նշել էինք «Ազգի» նախորդ համարում, մարտի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ողջույնի խոսքով և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացման ելույթով մեկնարկեցին Անթալիայի դիվանագիտական 3-րդ ֆորումի աշխատանքները: Սակայն դրանք, չգիտես ինչու, չեն լուսաբանվում: Նույնիսկ ֆորումի պաշտոնական կայքը կամ թուրքական հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաև կիսապաշտոնական «Անադոլու»  գործակալությունը չի բարեհաճում հայտնել ֆորումի մասնակից 19 պետության և կառավարության ղեկավարների անունները, ուստիև չգիտենք՝ ովքե՞ր են հանդես եկել ֆորումի ամբիոնից: Պարզապես հայտնի է, որ Իլհամ Ալիևը Անթալիա չի եկել: Թեև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այնտեղ է, նույնիսկ հանդիպել է իր եղբոր՝ Ֆիդանին, բայց հանդիպման մասին ոչ մի տող:

Ակամա հարց է ծագում.  ինչո՞վ են զբաղված թուրքական լրատվամիջոցները: Իշխանամետները, Էրդողանի ելույթը փառաբանելով, նշում են, թե այն  աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա դրանք Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV»ի և «Ջումհուրիյեթ» թերթի գլխավորությամբ ուղղակի անտեսում են ֆորումն  այն աստիճանի, որ մարտի 2-ի համարներում նույնիսկ մեկ տողով չեն էլ հիշատակել, բայց առանց զլանալու մատնանշել են, ինչպես օրինակ  «T24,com.tr»–ը, ֆորումին Արևմուտքի երկրների ցուցաբերած վերապահության մասին:

Ֆորումը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա շրջանակում անցկացվող երկկողմ հանդիպումներն ու ելույթներն առնչվում են Հայաստանին: Թուրքական հանրային հեռուստատեսությունը՝ «TRT Haber»-ը, որ ուղիղ եթերում լուսաբանում էր ֆորումի աշխատանքները, ուղղակի նշեց, որ Հաքան Ֆիդանը հանդիպել է Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը քննարկված հարցերի մասին, ինչպես «INTERFAX.RU»-ն է վկայում, որոշ պարզաբանումներ արել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Թեև նա Հայաստանի անունը չի տվել, սակայն եթե խոսքը Հարավային Կովկասի մասին է, առանց այդ էլ հայտնի են «Զանգեզուրի» միջանցքի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահագրգռությունները՝ թեկուզ աշխարհաքաղաքական տարբեր նկրտումներով:

Ավելին՝ РИА Новости  գործակալության համաձայն՝ Ֆիդանն ու Լավրովը քննարկել են նաև «3+3» ձևաչափի կիրառման հավանակությունը: Համենայն դեպս, Ֆիդանի ողջույնի խոսքից հետո «TRT Haber»-ը նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի իր հայ գործընկերջ՝ Արարատ միրզոյանի հետ: Երբ Էրդողանն ավարտեց իր բացման ելույթը, նաև նշեց, որ ֆորումում Թուրքիայի նախագահից հետո առաջին ելույթը կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հավանաբար ունեցել է, բայց չհաջողվեց ելույթի մասին որևէ լուր գտնել ոչ թուրքական լրատվամիջոցներում, ոչ էլ սոցցանցերում: Հիմա չգիտենք թուրքական կողմը դրանով Լավրովին է խնայո՞ւմ, թ՞ե զգուշանում է Արևմուտքից կամ ինչ է ասել նա, ելույթում անդրադարձե՞լ է Հայաստանին, չգիտենք:

Գալով Հաքան Ֆիդանի հետ Արարատ Միրզոյանի հանդիպմանը՝  դրան մի քանի տողով անդրադարձել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը, ըստ որի՝  կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին առնչվող հարցերը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջը:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը․ Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Լավրո՛վ, ինչ ցանես, այն էլ կհնձես

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025
Նորություններ

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էմին ջան, թեթև տար

13/05/2025
Հաջորդ գրառումը

Լավրո՛վ, ինչ ցանես, այն էլ կհնձես

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման...

ԿարդալDetails

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025

Էմին ջան, թեթև տար

13/05/2025

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական